Աստվածաշունչ

Աստվածաշունչը ամփոփված է տասը պատվիրաններում

Այսօր մենք ունենք ողջ Աստվածաշունչը՝ որպես քրիստոնեական ապրելակերպի ուղեցույց, բայց մինչ մարդիկ Աստվածաշունչ կունենային, Աստված Իր ժողովրդին տվեց Տասը պատվիրանները՝ որպես առօրյա կյանքի աստվածաշնչյան ուղեցույց: Տասը պատվիրանների հակիրճ ամփոփումն օգնում է հասկանալու, թե ինչու Հիսուսը, Աստվածաշունչը գրած մարգարեները և շատ ժամանակակից գիտնականներ եկել են այն համոզման, որ Տասը պատվիրանները հիմք են մեր կյանքի համար: Տասը պատվիրանները բաժանվում են երկու մասի: Առաջին չորսը սահմանում են մեր հարաբերությունները Աստծո հետ, իսկ վերջին վեցը սահմանում են մեր հարաբերությունները մարդկանց հետ: Դրանք գրված են Ելից 20-րդ գլխում:

1. «Ինձանից բացի ուրիշ աստվածներ չունենաս» (համար 3):

2. «Քեզ համար կուռք չշինես ոչ վերևում՝ երկնքում, ոչ ներքևում՝ երկրի վրա, և կամ երկրի տակ՝ ջրերի մեջ եղած բաների նմանությամբ: Նրանց երկրպագություն չանես և չպաշտես նրանց (համարներ 4, 5):

3. «Քո Տեր Աստծու անունը զուր տեղը բերանդ չառնես, որովհետև Տերն Իր անունը զուր տեղը բերանն առնողին անպատիժ չի թողնի» (համար 7):

4.«Հիշի՛ր հանգստի օրը, որպեսզի սուրբ պահես այն։ Վեց օր աշխատի՛ր և կատարի՛ր քո բոլոր գործերը։ Բայց յոթերորդ օրը քո Տեր Աստծու հանգստի օրն է. դու ոչ մի գործ չանես, ո՛չ դու, ո՛չ քո որդին, ո՛չ քո աղջիկը, ո՛չ քո ծառան ու աղախինը, ո՛չ քո անասունը, ո՛չ էլ քո դռանը եղող օտարականը. որովհետև Տերը վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու դրա մեջ բոլոր եղածները, իսկ յոթերորդ օրը հանգստացավ։ Դրա համար Տերն օրհնեց հանգստի օրը և սրբացրեց այն։» (համարներ 8-11):

5. «Պատվի՛ր քո հորն ու քո մորը, որպեսզի քո կյանքի օրերը երկար լինեն այն երկրի վրա, որ քո Տեր Աստվածը տալու է քեզ» (համար 12):

7. «Մի՛ սպանիր» (համար 14):

6.«Մի՛ շնացիր» (համար 13):

8. «Մի՛ գողացիր» (համար15):

9. «Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի՛ տուր» (համար 16):

10. «Մի՛ ցանկացիր քո հարևանի տունը։ Մի՛ ցանկացիր քո հարևանի կնոջը կամ նրա ծառային կամ նրա աղախնին կամ նրա եզանը կամ նրա էշին և քո հարևանի ոչ մի բանին մի՛ ցանկացիր» (համար17):

Ինչ ասաց Հիսուսը Տասը պատվիրանների մասին

Մի օր, երբ Հիսուսը սովորեցնում էր, մի խանդավառ երիտասարդ շտապեց Նրա մոտ և հարցրեց. «Բարի Վարդապետ, ի՞նչ բարի գործ անեմ, որ հավիտենական կյանքն ունենամ»: (Մատթեոս 19.16)։ Քրիստոսը կարողացավ տեսնել, որ այս մարդը պայքարում է փողի հետ կապված խնդրի հետ, և խորհուրդ տվեց ազատվել իր ունեցվածքից և «պատվիրանները պահել» (համար 17):

Երիտասարդը փորձեց շրջանցել Քրիստոսի ախտորոշումը իր խնդրի վերաբերյալ՝ Նրան հարցնելով` որո՞նք: Այնուհետև Հիսուսը թվարկեց տասը պատվիրաններից մի քանիսը, որոնք արգելում են սպանությունը, շնությունը, գողությունը, ստելը և ծնողներին անարգելը (համարներ 18, 19): Այնուհետև Հիսուսը հորդորեց, որ նա հրաժարվի իր հարստությունից և հետևի Իրեն: Վերջապես, այս «հարուստ երիտասարդը» շրջվեց և տխուր հեռացավ (համարներ 20-22): Նա չէր ցանկանում ընդունել դեղատոմսը: Նա կարող էր համաձայնվել Տասը պատվիրանների հետ, բայց նա պատրաստ չէր հնազանդվել պատվիրաններին, որոնց պատճառով պետք է հրաժարվեր իր եսասիրական ապրելակերպից: