• image
  • հոկտ. 4, 2023, 8:53 պ.մ.

Երկնային հանգստի գաղտնիքը՝ շաբաթ

Աստվածաշունչն այսպես է ասում․ Ինձ մո՛տ եկեք բոլոր հոգնածնե՛ր և բեռնավորվածնե՛ր, և Ես հանգիստ կտամ ձեզ: Իմ լուծը ձեզ վրա՛ վերցրեք ու Ինձանի՛ց սովորեք, որովհետև Ես հեզ եմ ու սրտով խոնարհ, և ձեր հոգիներին հանգստություն կգտնեք։ (Մատթեոս 11.28, 29)

1.Լարված կյանքից դուրս գալու միջոց
 
Հիսուսը հասկանում է սթրեսի մեջ գտնվող ընտանիքների խնդիրները, Նա ցանկանում է, որ մենք առաջին հերթին ըմբռնենք այն փաստը, որ հոգևոր հանգիստը որակյալ կյանքի մի մասն է:

Աստվածաշունչն առաջարկում է, որ մենք այս հանգիստը վերապրենք երկու ճանապարհով. գնալ Հիսուսի մոտ ինչպես ամեն օր, այնպես էլ ամեն շաբաթ օր։
 
2. Ամենօրյա կապ Հիսուսի հետ
 
Հիսուսը պետք է որ ժամանակ չունենար ամեն ինչ հասցնելու համար: Ամբոխներն անընդհատ պահանջում էին Նրա ուշադրությունը: Երեքուկես տարվա կարճ ժամանակահատվածում Նա պետք է իրականացներ հոգևոր հեղափոխություն, որն ընդմիշտ կփոխեր կյանքը Երկիր մոլորակի վրա: Նա նաև անընդհատ խուսափում էր փարիսեցիների լրտեսներից ու դավադրություններից։ Այնուամենայնիվ, Քրիստոսը խաղաղ էր Իր շրջապատի բոլոր մարդկանց նկատմամբ: Ինչպե՞ս: Նա ամեն օր ժամանակ էր հատկացնում երկնային Հոր հետ հաղորդակցվելուն: Նա անընդհատ կապ ուներ Հոր հետ` կյանքի մարտահրավերներին դիմակայելու պաշարների համար:
 
Մեր Փրկիչը կախված էր Հորից: Եթե մենք ուզում ենք ապրել այն հանդարտ, հաստատուն կյանքով, որ վարեց Հիսուսը, պետք է ամեն օր «կերակրենք» մեզ՝ թույլ տալով, որ Նրա Խոսքը (Աստվածաշունչը) և Նրա Հոգին լցնեն մեզ և ձևավորեն մեզ: Մեր անձերն այրող և մեր ընտանիքները բաժանող ուժերի դեմ պայքարելու ամենալավ միջոցը Քրիստոսի հետ ժամանակ անցկացնելն է:
 
Այսօրվա մեր կյանքի կատաղի արագության հետևում կանգնած է մեղքի զգացումը: Այնուամենայնիվ, Հիսուսը խաչի վրա մեկընդմիշտ լուծեց մեղքի խնդիրը: Հիսուսի աղաղակը` «կատարվեց», կնքեց Նրա խոստումը. «Ես ձեզ հանգիստ կտամ»` որպես հիմնված փաստ: Քրիստոսը Գողգոթայի վրա ավարտեց մեզ փրկագնելու գործը (Տիտոս 2.14), ապա շաբաթ օրը հանգստացավ գերեզմանում և կիրակի առավոտյան գերեզմանից հարություն առավ` որպես մեղքի ու մահվան Հաղթող: Քրիստոնյան չի կարող ավելի մեծ վստահություն ունենալ, քան հանգստանալ Քրիստոսի ավարտած գործի մեջ:
 
3. Շաբաթից շաբաթ մշտական շփում Հիսուսի հետ
 
Երբ Քրիստոսը վեց օրում ստեղծեց աշխարհը (Կողոսացիներին 1.16, 17), Նա շաբաթօրյա հանգիստ սահմանեց, որը հիանալի հնարավորություն է ամեն շաբաթ մեր կապն Աստծո հետ զարգացնելու համար:
 
Աստվածաշունչն այսպես է ասում

          Եվ Աստված տեսավ, որ այն ամենը, ինչ որ արել էր, ահա շատ բարի էր: Եվ երեկո ու առավոտ եղավ՝ օր վեցերորդ: Այսպես ամբողջացան երկինքն ու երկիրը և նրանց բոլոր զարդերը: Եվ Աստված յոթերորդ օրն ամբողջացրեց Իր գործը, որ արել էր, և յոթերորդ օրը հանգստացավ Իր կատարած բոլոր գործերից: Աստված օրհնեց յոթերորդ օրը և սրբագործեց այն, որովհետև այդ օրը հանգստացավ Իր բոլոր գործերից, որ Աստված ստեղծեց ու արեց։

            (Ծննդոց 1.31—2.1-3)
         
Որպես նրանց Արարիչ՝ Հիսուսն առաջին շաբաթ օրը «հանգստացավ» Ադամի ու Եվայի հետ։ Նա «օրհնեց» այդ օրը և «սրբեց» (առանձնացրեց) այն: Աստված սահմանեց յոթօրյա շաբաթական ցիկլ ոչ թե իր շահի համար, այլ Ադամի ու Եվայի ու նաև մեզ համար: Քանի որ Նա անտարբեր չէր իր ստեղծած մարդկանց հանդեպ, ծրագրեց, որ նրանք իրենց կյանքի յուրաքանչյուր յոթերորդ օրը նվիրեն Աստծուն, փնտրեն Նրա ներկայությունը: Յուրաքանչյուր շաբաթ, ինչպես Նա էր որոշել, պետք է նրանց համար ֆիզիկական հանգստի ու հոգևոր թարմացման օր լիներ: Մեղքի մուտքը մեր աշխարհ միայն ավելի կարևոր դարձրեց շաբաթօրյա հանգստի անհրաժեշտությունը: Նույն Փրկիչը, Ով Ադամին ու Եվային «հանգիստ» խոստացավ, մոտավորապես 2000 տարի անց, Սինա լեռան վրա Մովսեսին տվեց օրենքը (Ա Կորնթացիս 10.1-4): Հիսուսը նախընտրեց Շաբաթվա հանգստի պատվիրանը Տասը պատվիրանների կենտրոնում դնել: Չորրորդ պատվիրանն ասում է.

4. Շաբաթվա հանգստի օգուտները
 
Նրանք, ովքեր վայելում են շաբաթը, ԱՍՏՎԱԾ մեծ խոստում է տալիս՝
 
Աստվածաշունչն այսպես է ասում

          Եթե շաբաթ օրը՝ Իմ սուրբ օրը, քո ոտքը հետ պահես քո ցանկությունը կատարելուց, եթե շաբաթը կոչես հաճելի և Տիրոջը նվիրված պատվական օր ու մեծարես այն՝ չհետևելով քո ճանապարհներին, չբավարարելով քո ցանկությունը և դատարկաբանություն չանելով, այն ժամանակ կհրճվես Տիրոջով, և Ես քեզ կհանեմ երկրի բարձր տեղերը ու քեզ կուտեցնեմ քո հայր Հակոբի ժառանգությունը, քանզի Տիրոջ բերանը խոսեց այս։

            (Եսայի 58.13, 14)
         
Վերջերս շատ սոցիոլոգներ նշում են, թե ինչպես է մեր ժամանակակից մշակույթում աշխատանքը դարձել ամենակարևորը: Ոմանք նույնիսկ «աստված» են անվանել այն։ Աշխատանքը տիրում է մեր գոյությանը, մինչդեռ քիչ ժամանակ է մնում մեր և մեր ընտանիքների համար: Շաբաթը Աստծո պատասխանն է այս խնդրին: Այն օգնում է կանգ առնելու և մեր մարդկային կարիքները բավարարելու ֆիզիկական, մտավոր ու հոգևոր հանգստի մեջ: Շաբաթվա հանգիստը մեզ պաշտպանում է գերաշխատելուց։ Արդյունքում մենք չենք օտարանում ընկերներից ու ընտանիքից, որն այսօր այնքան տարածված երևույթ է: Յուրաքանչյուր շաբաթը մեզ սուրբ հանգստի օր է առաջարկում: Դիտարկենք շաբաթ օրվա հանգստի որոշ առավելություններ:
 
Շաբաթը արարչագործության հիշատակն է, և այն սուրբ պահելով՝ մենք հաստատում ենք, որ մեր և մեր տիեզերքի Արարիչը Աստված է։
Շաբաթ օրը մենք վերապրում ենք երկրպագության և քրիստոնյաների հետ շփման երջանկությունը՝ այցելելով եկեղեցի։
Պատահե՞լ է, երբ ձեր հարևանը հիվանդացել է շաբաթվա ընթացքում, իսկ դուք ժամանակ չեք ունեցել նրան այցելելու: Արդյո՞ք առօրյա կյանքի ծանրաբեռնվածությունը խանգարել է, որ ուշադրություն դարձնեք ձեր ընկերոջը, որ կարեկից ականջի կարիք ուներ իր ամուսնու մահից հետո: Մեր բնական հակումն է մշտապես հետաձգել այս պարտականությունը: Շաբաթը հնարավորություն է տալիս հոգալու նման կարիքների մասին: Ինչպես Հիսուսը խորհուրդ տվեց, «շաբաթ օրը բարիք գործելը թույլատրելի է» (Մատթեոս 12.12):
Շաբաթ օրը ընտանեկան կապերն ամրացնելու օր է։ Շաբաթը ընտանիքների համար հսկա «ԿԱՆԳ ԱՌ» նշան է: Դադարե՛ք շտապել միմյանց կողքով, թույլ մի՛ տվեք, որ ամենահրատապ բաները դուրս մղեն ամենակարևորը: Շաբաթը մի օր է, երբ մենք կարող ենք ժամանցը փոխարինել շփումով, ճնշումը՝ աղոթքով, աշխատանքը՝ խնդությամբ, և հագեցած գրաֆիկը՝ հանգիստ մտորումներով: Շաբաթի հանգիստը ողջ ընտանիքին հնարավորություն է տալիս անձնական ժամանակ անցկացնել Աստծո հետ:
Յուրաքանչյուր շաբաթ Քրիստոսին մեկ ամբողջ օր նվիրելը հիանալի միջոց է Նրա հետ մեր ըներությունը թարմ ու հետաքրքիր պահելու համար: Շաբաթը լրացուցիչ ժամանակ է տալիս Աստվածաշնչի ուսումնասիրության ու աղոթքի համար: Հավելյալ ժամանակ` պարզապես Քրիստոսի հետ հանգիստ վայրում մենակ մնալու և Նրան լսելու համար:Իմ աղոթքը
 
Եթե նախկինում երբեք չես աղոթել, հոգ չէ: Սկզբի համար ահա մի կարճ աղոթք, որը կարող ես վերափոխել կամ ավելացնել քո սրտից բխող բառերը։ Կարող ես աղոթել կամ բարձրաձայն կամ լուռ քո մտքում։ Փորձիր աղոթելիս Աստծո հետ խոսել այնպես, ինչպես կխոսեիր քո լավագույն ընկերոջ հետ՝ ասելով այն, ինչ քո սրտում է:
 
Սիրելի՛ երկնային Հայր, շնորհակալ եմ փրկության և ամենշաբաթյա հանգստի խոստման համար։ Օգնիր շաբաթ օրերը այցելելով եկեղեցի ամրացնեմ իմ հարաբերությունները Քեզ հետ: Շնորհակալ եմ, որ օգնում ես փոխելու իմ պատկերացումները շաբաթ օրվա և նրա տված օրհնությունների վերաբերյալ: Օգնի՛ր ինձ ընդունելու Քո կամքը այս նվերի և պատվերի հետ կապված՝ սրբելով, օրհնելով և հանգստանալով յուրաքանչյուր շաբաթ օր։ Հիսուսի անունով, ամե՛ն: