Երկրորդ հնարավորություն կյանքում
1. Ինչ է նշանակում լինել կորած. Ինչպես կյանքն է լինում հոգևոր ու ֆիզիկական, այնպես էլ մահն է լինում հոգևոր ու ֆիզիկական: Մարդը կարող է ֆիզիկապես կենդանի լինել՝ շրջել քաղաքում, զբաղվել բիզնեսով, ոմանց կարծիքով լավ ժամանակ անցկացնել և միևնույն ժամանակ լինել հոգևորապես մահացած:
Աստվածաշունչն այսպես է ասում
Եվ դուք, որ մեռած էիք հանցանքների ու մեղքերի պատճառով, որոնց մեջ մի ժամանակ ընթանում էիք այս աշխարհի սովորության համաձայն՝ ըստ կամքի այն իշխանի, որ իշխում է օդային տարածությունից, այն ոգու, որ այժմ ներգործում է ապստամբ որդիների մեջ։
(Եփեսացիներին 2.1, 2)
Սատանան հոգևորապես մահացած մարդուն մեղքի պարույրով ցածրացնում է դեպի անհնազադություն: Բայց Ավետարանի հիանալի ճշմարտությունն այն է, որ Աստված սիրում է մարդկանց, նույնիսկ եթե վերջիններս, մեղքի մեջ մեռած լինելով, հեռանում են Նրանից: Նա մարդկանց լիարժեք ու անվճար ազատագրում է առաջարկում իրենց դժվար իրավիճակներից:
Աստվածաշունչն այսպես է ասում
Բայց Աստված, որ հարուստ է ողորմությամբ, Իր առատ սիրո համար, որով մեզ սիրեց, մինչ մեռած էինք մեղքերի հետևանքով, մեզ Քրիստոսի հետ կյանք տվեց... որպեսզի գալիք դարերում հավիտյան ցույց տա Իր շնորհի գերազանց մեծությունը Քրիստոս Հիսուսով մեր հանդեպ ունեցած քաղցրությամբ: Շնորհով եք փրկվել հավատի միջոցով, և սա ձեզանից չէ, այլ Աստծո պարգևն է։
( Եփեսացիներին 2.4-9 )
Աստված սիրում էր մեզ այն ժամանակ, երբ մեր մեջ Նրա սիրուն արժանի ոչինչ չկար: Նրա շնորհը Քրիստոսով մեր մեջ ստեղծեց հոգևոր հարություն դեպի նոր կյանք: Մենք չենք կարող ինքներս մեզ փոխել, բայց Աստված կարող է: Նա կյանքի երկրորդ հնարավորություն է տալիս մեզ:
2. Ինչի՞ց է պետք փրկվել
Քրիստոսի առաջարկած փրկությունը հասկանալու ՀԱՄԱՐ, մեզ անհրաժեշտ է հստակ հասկանալ մեր սեփական կարիքը:
Ա. ՄԵԶ ՊԵՏՔ Է ՓՐԿՎԵԼ ՄԵՂՔԻՑ
«Որովհետև բոլորը մեղանչեցին և զրկվեցին Աստծո փառքից» (Հռոմեացիներին 3.23): Մեզանից շատերը չեն ապրում համապատասխան ճշմարտության: Երբեմն հարկերը վճարելուց մոռանում ենք, թե ինչ եկամուտ ենք ունեցել: Երբեմն մենք բամբասում ենք, ստում կամ դավաճանում մեր կողակցին: «Բոլորն են մեղք գործել»․ այսպիսին է մարդկության վիճակը: «Ամեն անարդար արարք մեղք է» ( Ա Հովհաննես 5.17): Մենք պետք է ազատվենք բոլոր տեսակի անառողջ սովորություններից, ինչպիսիք են ստելը, զայրույթը, ցանկասիրությունն ու դառնությունը, և սրանք այդ վատ սովորություններից ընդամենը մի քանիսն են:
Բ. ՄԵԶ ԱՀՆՐԱԺԵՇՏ Է ՊԱՅՔԱՐԵԼ, ՈՐՊԵՍԶԻ ՉԲԱԺԱՆՎԵՆՔ ԱՍՏԾՈՒՑ
Աստվածաշունչն այսպես է ասում
Տիրոջ ձեռքը վստահաբար չի կարճացել, որ չփրկի, և Նրա ականջը չի ծանրացել, որ չլսի, այլ ձեր անօրենություններն են, որ բաժանում են առաջացնում ձեր և ձեր Աստծո միջև. Ձեր մեղքերը ծածկեցին Նրա երեսը ձեզանից, որ ձեզ չլսի։
(Եսայի 59.1, 2)
Չներված մեղքը խզում է մեր հարաբերությունները Աստծո՝ Կյանք տվողի հետ: Չի կարող լինել հարաբերություն առանց փոխադարձ հավատքի ու վստահության: Քրիստոսը եկավ վերականգնելու Աստծո հանդեպ վստահությունը, որը սատանան խաթարել էր:
Գ.ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԶԳՈՒՇԱՆԱՆՔ ՄԵՂՔԻ ՊԱՏԺԻՑ, ՈՐՆ Է ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ՄԱՀԸ
«Ուստի, ինչպես որ մեկ մարդու միջոցով մեղքն աշխարհ մտավ, մեղքի միջոցով էլ՝ մահը, այդպես էլ մահը բոլոր մարդկանց վրա տարածվեց, որովհետև բոլորը մեղանչեցին» (Հռոմեացիներին 5.12): «Մեղքի հատուցումը մահն է» (Հռոմեացիներին 6.23):
Դ. ԱՅՍ ՄԵՂԱՎՈՐ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԱԶԱՏՎԵՆՔ ՄԵՂԱՎՈՐ ԴԺԲԱԽՏ ԿՅԱՆՔԻՑ
«Ես եկա, որ կյանք ունենան և առատ կյանք» (Հովհաննես 10.10): Մեղավորի համար կյանքը փակուղի է, քանի որ մեղավոր կյանքը դատարկություն և ցավ է թողնում նրա գոյության մեջ: Աստծո ծրագիրն է, որ մեզ փրկի այս մեղքով ու դրա հետևանքներով լի աշխարհից՝ սրտի ցավից, միայնությունից, պատերազմներից, հիվանդություններից, չարությունից և մահից:
3. Փրկություն գտնել և աճել որպես քրիստոնյա
Ո՞րն է մեր դերը մեղքից ազատվելու գործում`
Աստվածաշունչն այսպես է ասում
Արդ ապաշխարհեք ու դարձի եկեք, որպեսզի ձեր մեղքերը ջնջվեն։
( Գործք Առաքելոց 3.19 )
Ի՞նչն է մարդուն մղում ապաշխարության: «Կամ Նրա անչափ բարությունը, մեծահոգությունը և համբերատարությունն արհամարո՞ւմ ես՝ չգիտենալով, որ Աստծո բարությունը քեզ ապաշխարության է տանում» (Հռոմեացիներին 2.4): «Հիմա ուրախ եմ ոչ թե նրա համար, որ տրտմեցիք, այլ որովհետև տրտմեցիք ապաշխարության համար» (Բ Կորնթացիներին 7.9):
Ապաշխարհություն նշանակում է պարզապես զղջալ մեղքերի համար և հետո հրաժարվել դրանցից, հին սովորություններից, փորձառություններից և հայացքներից: Այն ոչ թե գալիք պատժի հանդեպ տրտմություն է, այլ «Աստծո բարության» պատասխանն է, որի պատճառով մեր մեղքերի համար Հիսուսը մահացավ: Մենք մերժում ենք մեղքը, քանի որ այն ցավ է պատճառում Աստծուն և վերջին հաշվով ցավ է պատճառում մեզ։
Բացի ապաշխարհությունից և հին մեղավոր կյանքից ազատվելուց է՞լ ինչ է հարկավոր զղջացող մարդուն՝
Աստվածաշունչն այսպես է ասում
Եթե ամբարիշտը գրավը վերադարձնի, հափշտակածը հատուցի, առանց անիրավություն գործելու կյանքի կանոններով գնա, նա անշուշտ պիտի ապրի, չպիտի մեռնի։
( Եզեկիել 33.15 )
Իսկական ապաշխարհություն՝ նշանակում է ոչ միայն շրջվել մեղքից այլև որքան հնարավոր է շտկել անցյալ սխալները: Մեր անցյալի մեղավոր կյանքից ազատվելու մեջ ո՞րն է Աստծո դերը. «Իսկ եթե մեր մեղքերը խոստովանենք , Նա հավատարիմ է ու արդար՝ մեր մեղքերը ներելու մեզ և մաքրելու մեզ ամեն անիրավությունից» (Ա Հովհաննես 1.9):
Զղջալու կարողությունը իսկապես նվեր է Աստծո կողմից (Գործք Առաքելոց 5.31): Միայն Նա կարող է դրդել մեզ անկեղծ ապաշխարհության: Երբ մենք արձագանքում ենք, սիրող Փրկիչը ներում է մեր մեղքերը: Աստվածաշունչն այդ գործընթացն այսպես է նկարագրում․վերցնել մեր մեղքերը և «գցել ծովի խորքերը» (Միքիա 7.19)՝ մաքրելով մեզ մեր անիրավություններից: Չկա այնքան սարսափելի մեղք, որ մեր Փրկիչը, Ով մահացավ խաչի վրա, չկարողանա ներել:
Հիսուսից նոր կյանք ստանալու ձեր դերն այն է, որ հավատաք, որ Հիսուսն իսկապես փրկել է ձեզ: Անկասկած, ընդունեք այն փաստը, որ Նա ներել և մաքրել է ձեզ, վերցրել է ձեր հին մեղավոր կյանքը և տվել է ձեզ բոլորովին նոր և փոխված կյանք:
Աստվածաշունչն այսպես է ասում
Սակայն նրանց, ովքեր ընդունեցին Նրան և հավատացին Նրա անվանը, իշխանություն տվեց Աստծո որդիները լինելու։
( Հովհաննես 1.12 )
Որպես Աստծո զավակ, դու «իրավունք» ունես Հիսուսից նոր կյանք ստանալու: Ինչպես ասացինք, դուք չեք կարող ինքնուրույն հասնել դրան, դա ձեր Երկնային Հոր նվերն է: Ո՞րն է Աստծո դերը մեզ նոր կյանք պարգևելու գործընթացում: «Եթե մեկը վերստին չծնվի, Աստծո արքայությունը չի կարող տեսնել» (Հովհաննես 3.3): Ըստ Հիսուսի՝ ապաշխարող, հավատացյալ մեղավորն իրականում ծնվում է նոր կյանքով: Փոփոխությունը նույնքան դրամատիկ է, որքան երեխայի ծնունդը, և դա հրաշք է, որը միայն Աստված կարող է անել: Ի՞նչ ներքին փոփոխություն է տեղի ունենում Հիսուսից նոր կյանք ձեռք բերող մարդու մեջ:
Աստվածաշունչն այսպես է ասում
Ապա ձեզ նոր սիրտ պիտի տամ, նոր հոգի պիտի դնեմ ձեր մեջ, ձեր մարմնից պիտի վերցնեմ քարե սիրտը ու ձեզ մարմնեղեն սիրտ պիտի տամ։
( Եզեկիել 36.26 )
Հիսուսը փոխում է մեր սիրտը` մեր զգացմունքներն ու վարքը, և բնակվում է «ձեր մեջ» (Կողոսացիներին 1.27): Այս նոր կյանքը պարզապես գեղեցիկ, հոգևոր գաղափար չէ: Դա շատ ավելին է, քան դրական մտածելակերպը. դա ամուր հիմնավոր փաստ է: Վերածնունդը դա հոգևոր մահից հարություն է դեպի ամբողջությամբ նոր գոյություն (Եփեսացիներին 5.14):
Քրիստոնեական կյանքը ենթադրում է ամենօրյա եսասիրության մերժում, երբ ժամանակ ենք անցկացնում Հիսուսի՝ մեր Ընկերոջ հետ: Մենք աճում ենք այս նոր կյանքում՝ ամրապնդելով մեր հարաբերությունները Հիսուսի հետ: Սա նշանակում է որակյալ ժամանակ անցկացնել Նրա հետ՝ կառուցելով ազնիվ և բաց շփում: Ապրել Քրիստոսով՝ նշանակում է, որ մենք ունենք Աստծո զորությունը մեր կյանքում: Երբեմն մենք կարող ենք սայթաքել, բայց եթե սայթաքենք, կարող ենք խնդրել Քրիստոսի ներումը և շարունակել առաջ գնալ:
Իմ աղոթքը
Եթե դուք դեռ չեք վստահել Քրիստոսին որպես ձեր անձնական Փրկիչ, կարող եք դա անել հենց հիմա՝ այս աղոթքով. «Հա՛յր, ես ցավում եմ իմ մեղավոր կյանքի համար: Շնորհակալ եմ, որ Քո Որդուն այս աշխարհ ուղարկեցիր, որ մահանա իմ փոխարեն: Խնդրում եմ, ների՛ր իմ մեղքերը և ներկա եղիր իմ կյանքում: Օգնի՛ր ինձ հետևելու Քեզ և իմ կյանքի հետ կապված Քո ծրագրին, որը բացահայտված է Աստվածաշնչում: Ես այս ամենը խնդրում եմ Հիսուսի անունով, ամե՛ն»: