Հին Կտակարան
Նոր Կտակարան
Հուդայի սերունդը 1 Հուդայի որդիները՝ Փարես, Եսրոն, Քարմի, Ովր…
Հուդայի սերունդը
1 Հուդայի որդիները՝ Փարես, Եսրոն, Քարմի, Ովր և Սոբաղ։ 2 Սոբաղի որդին՝ Ռեայիան, Հեթի հայրն էր. Հեթը Աքիմայի և Ղաադի հայրն էր։ Սրանք սաարացիների տոհմերն են։ 3 Սրանք են Աբիեթամի որդիները՝ Հեզրայել, Հեսմա և Հեդբաս։ Սրանց քրոջ անունն էր Եսելերիոն։ 4 Փանուելը Գեդորի հայրն էր, իսկ Եզերը՝ Օսայի հայրը։ Սրանք են Բեթլեհեմի հայր Եփրաթի անդրանիկի՝ Ովրի որդիները։
5 Թեկուեի հայր Ասքուրը երկու կին ուներ՝ Եղաա և Նաարա։ 6 Նաարան նրա համար ծնեց Օքոզամին, Օփերին, Թեմանին և Ահասթարիին։ Սրանք Նաարայի որդիներն են։ 7 Եղաայի որդիները՝ Սարեթ, Սահառ և Եթնան։ 8 Կոսը Ենոբի ու Սոբեբայի և Հարումի որդի Ահարհելի տոհմերի հայրն էր։
9 Գաբեսն իր եղբայրներից արժանավոր էր. նրա մայրը նրա անունը Գաբես դրեց՝ ասելով. «Ցավով ծնեցի»։ 10 Գաբեսը դիմեց Իսրայելի Աստծուն՝ ասելով. «Ո՜հ, եթե օրհնեիր ինձ, ընդարձակեիր իմ սահմանը, ձեռքդ ինձ վրա լիներ, և ազատեիր ինձ չարից, որպեսզի ինձ տրտմություն չլիներ»։ Եվ Աստված նրան շնորհեց նրա խնդրածը։
Այլ ընտանիքների ցանկը
11 Սոհայի եղբայր Քեղուբը Մաքիրի հայրն էր, որը Եսթոնի հայրն էր։ 12 Եսթոնը ծնեց Բեթոափային, Փասեին և Իրնաասի հորը՝ Թունային։ Սրանք են Հռեքայի մարդիկ։ 13 Կենեզի որդիները՝ Գոթոնիել և Սարայիա։ Գոթոնիելի որդին՝ Աթաթ։ 14 Մաոնաթային Եփրանի հայրն էր, իսկ Սարայիան Գե-Քարսիմի* հայրն էր, որը Հովաբի հայրն էր, որովհետև նրանք հյուսներ էին։ 15 Հեփոնեի որդի Քաղեբի որդիները՝ Իրու, Էլա և Նաամ։ Էլայի որդին՝ Կենեզ։ 16 Հալելելի որդիները՝ Զիփ, Զիփա, Թիրիա և Ասարել։ 17 Եզրայի որդիները՝ Հեթեր, Մորադ, Ափեր և Հաղոն։ Հեթերի կինը ծնեց Մարիամին, Սամայիին և Եսեթոմի հորը՝ Հեսբանին։ 18 Նրա հրեա կինը ծնեց Գեդորի հորը՝ Հարեդին, Սոքովի հորը՝ Քաբերին, և Զանովի հորը՝ Հեքթիելին։ Սրանք Մորադի առած կնոջ՝ փարավոնի դուստր Բեթիայի որդիներն են։ 19 Նայեմի քրոջ՝ Օդիայի կնոջ որդիները՝ Գարմին Կեիլայի հայրը և մաքաթացի Եսթեմովը։ 20 Սիմոնի որդիները՝ Ամնոն, Հռինա, Բենանան և Թիղոն։ Հեսսիի որդիները՝ Զոհեթ և Բենզոհեթ։
Սելոմի սերունդը
21 Հուդայի որդու՝ Սելոմի որդիները՝ Ղեքայի հայրը՝ Էր, Մարեսայի հայրը՝ Ղաադա, և Ասբեայի տան՝ բեհեզագործների տան տոհմերը։ 22 Նաև Հովակիմը և Քուզեբայի մարդիկ, Հովաս և Սարափ, որոնք Մովաբի և Հասուբի-Լեհեմի վրա իշխեցին։ Բայց այս բաները հին են։ 23 Սրանք բրուտներ էին, բնակվում էին Նեթայիմում և Գադերայում՝ թագավորի մոտ, և աշխատում էին նրա համար։
Շմավոնի սերունդը
24 Շմավոնի որդիները՝ Նամուել, Համին, Հարիբ, Զարա և Սավուղ։ 25 Սավուղի որդին՝ Սեղղում, նրա որդին՝ Մաբսամ, և նրա որդին՝ Մասմա։ 26 Մասմայի որդիները՝ Ամուել, նրա որդին՝ Զաքուր, նրա որդին՝ Սեմեի։ 27 Սեմեին ուներ տասնվեց տղա և վեց աղջիկ, բայց նրա եղբայրները շատ որդիներ չունեին. նրանց ամբողջ տոհմը Հուդայի որդիների չափ չբազմացավ։ 28 Նրանք բնակվում էին Բերսաբեեում, Մոլադայում, Ասար-Սուաղում, 29 Բաղայում, Ասեմում, Թուղադում, 30 Բաթուելում, Հորմայում, Սիկելակում, 31 Բեթմարքաբոթում, Ասեր-Սուսիմում, Բեթբարեիում և Սագարիմում։ Սրանք էին նրանց քաղաքները մինչև Դավթի թագավորությունը։ 32 Եվ դրանց գյուղերը՝ Եթամ, Ային, Ռեմոն, Թոքան և Ասան՝ հինգ քաղաք, 33 և սրանց շուրջը գտնվող բոլոր գյուղերը՝ մինչև Բաաղ։ Սրանք են նրանց բնակավայրերն ու ազգաբանությունը։
34 Մոսոբաբ, Համլեք, Ամասիայի որդի Հովսան. 35 Հովել, Ասիելի որդու՝ Սարայիայի որդու՝ Հոսաբիայի որդի Հեու. 36 Եղիովենայի, Հեկեբա, Հասուիա, Ասայիա, Ադիել, Հեսիմիել և Բանեա. 37 Սեմայիայի որդու՝ Սամարիի որդու՝ Հեդայիայի որդու՝ Աղոնի որդու՝ Սեփեիի որդի Զիզան։ 38 Այս անուն առ անուն հիշվածները իշխաններ էին իրենց տոհմերում, և նրանց հայրերի տները շատ էին տարածվել։ 39 Նրանք գնացին մինչև Գեդորի մուտքը, մինչև ձորի արևելյան կողմը, որպեսզի արոտավայր որոնեն իրենց հոտերի համար։ 40 Նրանք գտան առատ ու լավ արոտավայրեր և մի ընդարձակ, խաղաղ ու հանդարտ երկիր, որովհետև առաջ այնտեղ Քամի սերունդներն էին բնակվում։ 41 Իրենց այս անուններով արձանագրված մարդիկ Հուդայի Եզեկիա թագավորի օրոք եկան և ջարդեցին նրանց վրանները, այնտեղ գտնվող նրանց բնակավայրերը, բնաջնջեցին նրանց ու նրանց փոխարեն բնակվեցին մինչև այսօր, որովհետև այնտեղ արոտավայրեր կային իրենց հոտերի համար։ 42 Նրանցից, այսինքն՝ Շմավոնի որդիներից հինգ հարյուր մարդ գնաց Սեիր լեռը։ Հեսսիի որդիները՝ Փաղատիան, Նաարիան, Հռափայիան և Օզիելը, նրանց գլխավորներն էին։ 43 Նրանք կոտորեցին ամաղեկացի փախստականների մնացորդներին և այնտեղ բնակվեցին մինչև այսօր։
*4.14 Այսինքն՝ հյուսների հովիտ կամ արհեստավորների ձոր։