«Նոր Արարատ» թարգմանություն
Հին Կտակարան
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50
51
52
53
54
55
56
57
58
59
60
61
62
63
64
65
66
67
68
69
70
71
72
73
74
75
76
77
78
79
80
81
82
83
84
85
86
87
88
89
90
91
92
93
94
95
96
97
98
99
100
101
102
103
104
105
106
107
108
109
110
111
112
113
114
115
116
117
118
119
120
121
122
123
124
125
126
127
128
129
130
131
132
133
134
135
136
137
138
139
140
141
142
143
144
145
146
147
148
149
150
Նոր Կտակարան
Մարդկանց անզգամությունը Երգողների գլխավորին։ Դավթի սաղմոս։ 1&nb…
Մարդկանց անզգամությունը
Երգողների գլխավորին։ Դավթի սաղմոս։
1 Անզգամն իր սրտում ասաց. «Աստված չկա». նրանք ապականվեցին և գարշելի եղան իրենց գործերով. ոչ մեկը չկա, որ բարի գործ անի։
2 Տերը երկնքից նայում է մարդկանց որդիներին, որ տեսնի, թե կլինի՞ արդյոք մի իմաստուն, որ Աստծուն փնտրի։
3 Բոլորը խոտորվեցին և միասին անպիտան դարձան. բարի գործող չկա, մեկն էլ չկա։
4 Մի՞թե բոլոր անօրենություն գործողները չեն իմանում, որ ուտում են իմ ժողովրդին, ինչպես հացն են ուտում, և չեն կանչում Տիրոջը։
5 Այնտեղ սարսում են վախից, որովհետև Տերն արդարների սերնդի մեջ է։
6 Ձախողում եք աղքատի խորհուրդը, բայց Տերը նրա հույսն է։
7 Օ՜, թե Սիոնից գար Իսրայելի փրկությունը. երբ որ Տերն իր ժողովրդին վերադարձնի գերությունից, Հակոբը կցնծա, և Իսրայելն ուրախ կլինի։