Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

20 Աղոթք հաղթանակի համար Երգողների գլխավորին։ Դավթի սաղմոս։ …

20

Աղոթք հաղթանակի համար

Երգողների գլխավորին։ Դավթի սաղմոս։

1 Տերը թող պատասխան տա քեզ նեղության օրը, և Հակոբի Աստծու անունը պաշտպանի քեզ։

2 Թող նա քեզ օգնություն ուղարկի սրբարանից և Սիոնից զորացնի քեզ։

3 Թող նա հիշի քո բոլոր ընծաները և ընդունի քո ողջակեզները։ (Սելա)

4 Թող նա քո սրտի ուզածի պես քեզ տա և կատարի քո բոլոր խորհուրդները։

5 Թող ցնծանք քո փրկությամբ և դրոշակ բարձրացնենք մեր Աստծու անունով. թող Տերը կատարի քո բոլոր խնդրանքները։

6 Հիմա իմացա, որ Տերը փրկում է իր օծյալին և լսում է նրան իր սուրբ երկնքից՝ իր աջի փրկության զորությամբ։

7 Ոմանք կառքերին և ոմանք էլ ձիերին են ապավինում, բայց մենք պիտի ապավինենք մեր Տեր Աստծու անվանը։

8 Նրանք թեքվեցին և ցած ընկան, բայց մենք վեր կացանք և կանգնեցինք։

9 Տե՛ր, փրկի՛ր թագավորին և լսի՛ր մեզ, երբ կանչենք։