Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Տիրոջ ձայնը փոթորիկի մեջ Դավթի սաղմոս։ 1 Տվե՛ք Տիրոջը, ո՛վ…

Տիրոջ ձայնը փոթորիկի մեջ

Դավթի սաղմոս։

1 Տվե՛ք Տիրոջը, ո՛վ Աստծու որդիներ, տվե՛ք Տիրոջը փառք և զորություն։

2 Տվե՛ք Տիրոջը իր անվան փառքը. երկրպագե՛ք Տիրոջը սրբության զարդարանքով։

3 Տիրոջ ձայնը ջրերի վրա է. փառքի Աստվածը որոտում է. Տերը որոտում է հորդառատ ջրերի վրա։

4 Տիրոջ ձայնը զորավոր է, Տիրոջ ձայնը փառավոր է։

5 Տիրոջ ձայնը փշրում է մայրիները, և Տերը փշրում է Լիբանանի մայրիները։

6 Եվ նա Լիբանանը վեր-վեր վազել է տալիս հորթի նման և Սարիոնը՝ վայրի ցուլի հորթի պես։

7 Տիրոջ ձայնը կրակի բոցեր է ճեղքում։

8 Տիրոջ ձայնը դողացնում է անապատը. Տերը դողացնում է Կադեսի անապատը։

9 Տիրոջ ձայնը ծնել է տալիս եղնիկներին և մերկացնում է ծմակները, և ամեն մեկը նրա տաճարում նրա փառքն է հռչակում։

10 Տերն իշխում է ջրհեղեղի վրա, և Տերը թագավորելու է հավիտյան։

11 Տերը զորություն կտա իր ժողովրդին. Տերը խաղաղությամբ կօրհնի իր ժողովրդին։