Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Հովնանի աղոթքը 1 Եվ Հովնանը ձկան փորից աղոթք արեց Տիրոջը՝ իր …

Հովնանի աղոթքը

1 Եվ Հովնանը ձկան փորից աղոթք արեց Տիրոջը՝ իր Աստծուն։ 2 Եվ ասաց. «Իմ նեղության մեջ Տիրոջը կանչեցի, և նա ինձ պատասխանեց. անդունդի* ընդերքից աղաղակեցի, և դու լսեցիր իմ ձայնը։ 3 Եվ դու ինձ գցեցիր խորխորատը՝ ծովերի սրտի մեջ, և հեղեղները պաշարեցին ինձ. քո բոլոր կոհակներն ու ալիքներն անցան իմ վրայով։ 4 Եվ ես ասացի. “Ես վռնդված եմ քո աչքի առաջից, սակայն դեռևս պիտի նայեմ քո սուրբ տաճարին”։ 5 Ջրերն ինձ մինչև հոգիս շրջապատեցին, անդունդն ինձ պաշարեց, ջրիմուռ փաթաթվեց գլխիս։ 6 Ես լեռների հիմքերին իջա, երկիրն իր նիգերով հավիտյան փակվեց ինձ վրա, բայց դու ինձ կենդանի հանեցիր գբից, ո՛վ Տեր՝ իմ Աստված։ 7 Երբ հոգիս նվաղեց իմ մեջ, Տիրոջը հիշեցի, և իմ աղոթքը քեզ մոտ՝ քո սուրբ տաճարը հասավ։ 8 Սուտ աստվածներին պաշտողները կորցնելու են նրանց հանդեպ վստահությունը։

9 Բայց ես գոհաբանության ձայնով քեզ զոհ պիտի մատուցեմ. տված խոստումս պիտի կատարեմ. փրկությունը Տիրոջից է»։ 10 Եվ Տերը հրամայեց ձկանը, և նա Հովնանին փսխեց ցամաքին։

 

*2.2 Շեոլ, այսինքն՝ մեռելների աշխարհը։