Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Մուրթքեն օգնում է իր ազգին 1 Ասուերոս թագավորը հարկ դրեց երկր…

Մուրթքեն օգնում է իր ազգին

1 Ասուերոս թագավորը հարկ դրեց երկրի վրա և ծովի կղզիների վրա։ 2 Նրա հզորության և ուժի բոլոր գործերը և Մուրթքեի մեծության մանրամասն պատմությունը, որով թագավորը բարձրացրեց նրան, ահա գրված են մարերի և պարսիկների թագավորների ժամանակագրության գրքում։ 3 Որովհետև հրեա Մուրթքեն Ասուերոս թագավորի երկրորդն էր և հրեաների մեջ մեծ և իր եղբայրներից շատերին սիրելի էր, իր ազգի համար բարիք էր որոնում և խոսում էր իր ամբողջ սերնդի խաղաղության համար։