Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Աղոթք օգնության համար Երգողների գլխավորին։ Դավթի սաղմոս։ 1&nbsp…

Աղոթք օգնության համար

Երգողների գլխավորին։ Դավթի սաղմոս։

1 Ո՜վ Տեր, մինչև ե՞րբ ես մոռանալու ինձ բոլորովին, մինչև ե՞րբ ես թաքցնելու քո երեսն ինձնից։

2 Մինչև ե՞րբ պիտի հոգս անեմ իմ հոգում և ամբողջ օրը տրտմություն ունենամ իմ սրտում. մինչև ե՞րբ պիտի ինձ վրա բարձրանա իմ թշնամին։

3 Նայի՛ր, պատասխա՛ն տուր ինձ, ո՜վ Տեր, իմ Աստվա՛ծ, լուսավորի՛ր իմ աչքերը, որ չննջեմ մահվան մեջ։

4 Որ իմ թշնամին չասի. «Ես հաղթեցի նրան», և կամ չցնծան իմ հակառակորդները, թե սասանվեցի իմ տեղից։

5 Բայց ես հույսս դրել եմ քո ողորմության վրա. իմ սիրտը պիտի ցնծա քո փրկությամբ։

6 Ես պիտի երգեմ Տիրոջը, որ բարություն արեց ինձ։