Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Աստծու խոստումը Բարուքին 1 Խոսքը, որ Երեմիա մարգարեն ասաց Ներ…

Աստծու խոստումը Բարուքին

1 Խոսքը, որ Երեմիա մարգարեն ասաց Ներիայի որդի Բարուքին, երբ նա Երեմիայի բերանից գրքում գրում էր այս խոսքերը Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի չորրորդ տարում՝ ասելով.

2 «Քեզ համար այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը, ո՛վ Բարուք։ 3 Դու ասացիր. “Օ՜, վա՜յ ինձ, որ Տերը վիշտ է ավելացրել իմ ցավի վրա. ես հոգնել եմ իմ հառաչելուց և հանգստություն չեմ գտնում”։ 4 Նրան այսպե՛ս ասա. “Այսպես է ասում Տերը. "Ահա իմ կառուցածը ես քանդում եմ և իմ տնկածն արմատախիլ եմ անում, այսինքն՝ ամբողջ երկիրը։ 5 Եվ դու քեզ համար մեծամեծ բանե՞ր ես որոնում. մի՛ որոնիր, որովհետև ահա ես չարիք եմ բերելու ամեն մարմնի վրա,- ասում է Տերը,- և քո կյանքը քեզ իբրև ավար պիտի տամ այն բոլոր վայրերում, ուր գնալու լինես"”»։