Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Պահպանության աղոթք Երգողների գլխավորին։ Նիկինոթի վրա։ Դավթի սաղմոս…

Պահպանության աղոթք

Երգողների գլխավորին։ Նիկինոթի վրա։ Դավթի սաղմոս։

1 Ո՜վ Աստված, լսի՛ր իմ աղաղակը, նայի՛ր իմ աղոթքին։

2 Երկրի ծայրից կանչում եմ քեզ, երբ թուլանում է սիրտս. առաջնորդի՛ր ինձ դեպի այն վեմը, որ բարձր է ինձնից.

3 Որովհետև դու ես իմ ապավենը, զորավոր աշտարակը՝ թշնամու դեմ։

4 Ես հավիտյան պիտի բնակվեմ քո խորանում, հավիտյան պիտի ապավինեմ քո թևերի ծածկույթին։ (Սելա)։

5 Որովհետև, ո՛վ Աստված, դու լսում ես իմ ուխտերը և ինձ ես տալիս քո անունից վախեցողների ժառանգությունը։

6 Օրեր ես ավելացնում թագավորի օրերի վրա, և նրա տարիները պիտի լինեն սերնդից սերունդ, ազգից մինչև ազգ։

7 Նա հավիտյան պիտի մնա Աստծու առաջ. ողորմություն և ճշմարտությո՛ւն պատրաստիր, որ պահպանեն նրան։

8 Ուրեմն քո անվանը սաղմոս պիտի ասեմ հավիտյան, որպեսզի օր օրի կատարեմ իմ ուխտերը։