Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Աստծու ընտրած թագավորը 1 Ինչո՞ւ են խռովություն անում հեթանոսն…

Աստծու ընտրած թագավորը

1 Ինչո՞ւ են խռովություն անում հեթանոսները, և ազգերը ունայնն են մտածում։

2 Երկրի թագավորները վեր են կենում, և իշխաններն իրար հետ խորհուրդ են անում Տիրոջ դեմ և նրա Օծյալի դեմ՝ ասելով.

3 «Կոտրենք նրանց կապանքները և նրանց չվանները դեն նետենք մեզնից»։

4 Երկնքում բնակվողը ծիծաղում է, Տերը ծաղրում է նրանց։

5 Այն ժամանակ նա պիտի բարկությամբ խոսի նրանց հետ և իր զայրույթով շփոթեցնի նրանց՝ ասելով.

6 «Ես օծեցի իմ թագավորին իմ սուրբ Սիոն լեռան վրա»։

7 Պիտի հայտարարեմ հրամանը. Տերն ասաց ինձ. «Դու իմ որդին ես, ես այսօր ծնեցի քեզ։

8 Խնդրի՛ր ինձնից, և ես հեթանոսներին քեզ ժառանգություն կտամ և երկրի ծայրերը՝ քեզ ունեցվածք։

9 Երկաթե գավազանով նրանց կջարդես և բրուտի ամանի պես կփշրես նրանց»։

10 Արդ, ո՜վ թագավորներ, խոհեմացե՛ք. խրատվեցե՛ք, ո՜վ երկրի դատավորներ։

11 Վախով ծառայե՛ք Տիրոջը և դողալով ցնծացե՛ք։

12 Որդուն համբուրեցե՛ք, որ չբարկանա, և դուք չկորչեք ճանապարհի մեջ, որովհետև շուտով պիտի բորբոքվի նրա բարկությունը։ Երանի նրանց, որ ապավինել են նրան։