Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Մարդկանց անզգամությունը Երգողների գլխավորին։ Մախալաթի վրա։ Դավթի ե…

Մարդկանց անզգամությունը

Երգողների գլխավորին։ Մախալաթի վրա։ Դավթի երգ։

1 Անզգամն ասաց իր սրտում. «Աստված չկա»։ Նրանք ապականվեցին և գարշելի անօրենություն գործեցին, և ոչ ոք չկա, որ բարին գործի։

2 Աստված երկնքից նայում է մարդկանց որդիներին, որ տեսնի, թե կա՞ արդյոք մեկ իմաստուն, որ փնտրի Աստծուն։

3 Բոլորը հետ քաշվեցին և միասին անպիտան դարձան. բարին գործող չկա, մեկ հոգի էլ չկա։

4 Մի՞թե անօրենություն գործողները չեն իմանում, որ ուտում են իմ ժողովրդին, ինչպես հացն են ուտում, և չեն կանչում Աստծուն։

5 Այնտեղ, ուր վախ չկա, սարսում են վախից, որովհետև Աստված ցրում է քեզ շրջապատողների ոսկորները. դու ամոթահար ես անում նրանց, որովհետև Աստված մերժում է նրանց։

6 Երանի՜ Սիոնից գար Իսրայելի փրկությունը. երբ Աստված իր ժողովրդին վերադարձնի գերությունից, այն ժամանակ Հակոբը կցնծա, և Իսրայելը ուրախ կլինի։