Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Փրկիչ Աստծու փառքը 1 Ալելուիա՜։ Օրհնի՛ր Տիրոջը, ո՛վ անձ իմ։ …

Փրկիչ Աստծու փառքը

1 Ալելուիա՜։ Օրհնի՛ր Տիրոջը, ո՛վ անձ իմ։

2 Տիրոջը պիտի օրհնեմ իմ կյանքում. սաղմոս պիտի ասեմ իմ Աստծուն, քանի կամ։

3 Հույս մի՛ դրեք իշխանների, մարդու որդու վրա, որի մոտ փրկություն չկա։

4 Նրա հոգին պիտի դուրս ելնի, նա պիտի վերադառնա դեպի իր հողը, նույն օրն էլ պիտի կորչեն նրա մտադրությունները։

5 Երանի՜ նրան, որի օգնականը Հակոբի Աստվածն է, և նրա հույսը իր Տեր Աստծու վրա է,

6 Որ ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովը և նրանց մեջ եղած ամեն ինչ. որ հավատարմություն է պահում հավիտյան.

7 Իրավունք է շնորհում զրկվածներին և հաց է տալիս սովածներին, Տերը արձակում է կապվածներին։

8 Տերը բացում է կույրերի աչքերը, Տերը կանգնեցնում է ընկածներին, Տերը սիրում է արդարներին։

9 Տերը պահում է պանդուխտներին. նա ընդունում է որբերին և որբևայրիներին, բայց ծռում է ամբարիշտների ճանապարհը։

10 Տերը պիտի թագավորի հավիտյան. քո Աստվածը, ո՛վ Սիոն, ազգից մինչև ազգ։ Ալելուիա՜։