Հին Կտակարան
Նոր Կտակարան
Փառաբանություն Տիրոջը 1 Ալելուիա՜։ Տիրոջից ամբողջ սրտով պիտի …
Փառաբանություն Տիրոջը
1 Ալելուիա՜։ Տիրոջից ամբողջ սրտով պիտի գոհանամ ուղիղների հավաքույթում և ժողովրդի մեջ։
2 Մեծ են Տիրոջ գործերը, ցանկալի են բոլոր նրանց համար, ովքեր սիրում են դրանք։
3 Փառք և գեղեցկություն են նրա գործերը, և նրա արդարությունը մնում է հավիտյան։
4 Իր հրաշքները հիշատակ դարձրեց իր համար. ողորմած և գթած է Տերը։
5 Կերակուր տվեց իրենից վախեցողներին. նա հավիտյան հիշում է իր ուխտը։
6 Իր գործերի զորությունը ցույց տվեց իր ժողովրդին՝ նրանց տալով հեթանոսների ժառանգությունը։
7 Նրա ձեռքի գործերը ճշմարիտ և արդար են, հավատարիմ են նրա բոլոր պատվիրանները։
8 Դրանք հաստատված են հավիտյանս հավիտենից և արված են ճշմարտությամբ ու ուղղամտությամբ։
9 Նա փրկություն ուղարկեց իր ժողովրդին. իր ուխտը պատվիրեց հավիտյան. սուրբ և ահավոր է նրա անունը։
10 Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է. բարի խոհեմություն է բոլոր նրանց համար, ովքեր անում են այն. նրա օրհնությունը մնում է հավիտյան։