Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Աստված՝ Դատավորը Երգողների գլխավորին։ «Մի՛ ապականիր» ե…

Աստված՝ Դատավորը

Երգողների գլխավորին։ «Մի՛ ապականիր» եղանակով։ Ասափի սաղմոս. երգ։

1 Գոհություն ենք մատուցում քեզ, ո՜վ Աստված, գոհություն. և քո անունը մոտ է. պատմում են քո հրաշքները։

2 Երբ պատշաճ ժամանակ ունենամ, ես պիտի ուղիղ դատեմ։

3 Երկիրը և նրա բոլոր բնակիչները մաշվեցին. ես պիտի հաստատեմ նրա սյուները։ (Սելա)։

4 Ասացի հիմարներին. «Հիմարություն մի՛ արեք», և ամբարիշտներին՝ «Եղջյուր մի՛ բարձրացրեք»։

5 Ձեր եղջյուրը մի՛ բարձրացրեք դեպի վեր, մի՛ խոսեք գոռոզամիտ կերպով։

6 Որովհետև բարձրանալը ո՛չ արևելքից է, ո՛չ արևմուտքից և ո՛չ էլ անապատից։

7 Բայց Աստված է դատավոր. սրան ցածրացնում է, նրան՝ բարձրացնում։

8 Որովհետև բաժակ կա Տիրոջ ձեռքին, և եփվում է պղտորությամբ լցված գինին. գինին թափվում է նրանից, բայց հիրավի երկրի բոլոր ամբարիշտները պիտի քամեն ու խմեն նրա մրուրները։

9 Բայց ես հավիտյան պիտի պատմեմ, սաղմոս պիտի ասեմ Հակոբի Աստծուն։

10 Ես պիտի փշրեմ ամբարիշտների բոլոր եղջյուրները. արդարների եղջյուրները պիտի բարձրանան։