Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Առավոտյան աղոթք օգնության համար Դավթի սաղմոսը, երբ փախչում էր իր ո…

Առավոտյան աղոթք օգնության համար

Դավթի սաղմոսը, երբ փախչում էր իր որդու՝ Աբիսողոմի առջևից։

1 Ո՜վ Տեր, որքա՜ն շատացան իմ թշնամիները. շատերը ելան իմ դեմ։

2 Շատերն իմ անձի համար ասում են. «Սրա համար փրկություն չկա Աստծու մոտ»։ (Սելա)։*

3 Բայց դու, Տե՛ր, իմ ասպարն ես, իմ փառքը և իմ գլուխը բարձրացնողը։

4 Իմ ձայնով աղաղակեցի Տիրոջը, և նա պատասխանեց ինձ իր սուրբ լեռից։ (Սելա)։

5 Ես պառկեցի ու քնեցի. զարթնեցի, որովհետև Տերը պահպանում է ինձ։

6 Ես չեմ վախենա բյուրավոր ժողովուրդներից, որ պատել են իմ չորս կողմը։

7 Վե՛ր կաց, Տե՛ր, փրկի՛ր ինձ, ո՛վ իմ Աստված, որովհետև դու խփում ես իմ բոլոր թշնամիների այտին և փշրում ես ամբարիշտների ատամները։

8 Տիրոջն է փրկությունը. թող քո օրհնությունը լինի քո ժողովրդի վրա։ (Սելա)։

 

*3.2 Եբր. այս բառը կարող է մատնանշել ձայնի դադար կամ բարձրացում։