Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Չարին պատժելու աղոթք Երգողների գլխավորին։ «Մի՛ ապականիր&raqu…

Չարին պատժելու աղոթք

Երգողների գլխավորին։ «Մի՛ ապականիր» եղանակով։ Դավթի երգ։

1 Հիրավի մունջ արդարությո՞ւն եք խոսում, ուղի՞ղ դատաստան եք անում, ո՛վ մարդկանց որդիներ։

2 Ընդհակառակը, սրտով անօրենություն եք գործում. ձեր ձեռքի անիրավությունը կշռով բաժանում եք երկրի մեջ։

3 Ամբարիշտները խոտոր են իրենց մոր արգանդից. որովայնից մոլորված են սուտ խոսողները։

4 Նրանց թույնը նման է օձի թույնի. խուլ իժի պես են, որ փակում է իր ականջը,

5 Որ չլսի կախարդների ձայնը, այն թովչին, որը թովում է վարպետությամբ։

6 Ո՜վ Աստված, փշրի՛ր նրանց ատամներն իրենց բերանում և ջարդի՛ր առյուծների մեծ ժանիքները, ո՜վ Տեր։

7 Թող հալվեն նրանք ջրերի նման, որ հոսում են անդադար, և երբ նետեր արձակեն, թող բթացած լինեն։

8 Թող լինեն խխունջի նման, որ հալվում է գնալիս, կնոջ վիժածի պես լինեն, որ արև չի տեսնում։

9 Ձեր կաթսաները այրվող փշերի տաքությունը դեռ չզգացած՝ թե՛ չայրվածը, թե՛ այրվածը պիտի տարվեն մրրիկից։

10 Արդարը ուրախ պիտի լինի, երբ տեսնի վրեժխնդրությունը. իր ոտքերը պիտի լվանա ամբարիշտի արյունով։

11 Եվ մարդիկ պիտի ասեն. «Իրավ որ վարձք կա արդարի համար. իրավ որ Աստված կա, որ դատավոր է երկրի վրա»։