Հին Կտակարան
Նոր Կտակարան
Գերագույն իշխողը Երգողների գլխավորին։ Կորխի որդիներին։ Սաղմոս։ …
Գերագույն իշխողը
Երգողների գլխավորին։ Կորխի որդիներին։ Սաղմոս։
1 Ծա՛փ տվեք, բոլո՛ր ժողովուրդներ, ցնծության ձայնով աղաղակե՛ք Աստծուն,
2 Որովհետև Տերը Բարձրյալ և ահեղ է. մեծ Թագավոր է ամբողջ երկրի վրա։
3 Ժողովուրդներին նա մեզ է հպատակեցնում և ազգերին մեր ոտքերի տակ դնում։
4 Նա մեզ համար ընտրում է մեր ժառանգությունը՝ Հակոբի փառավորությունը, որին նա սիրում է։ (Սելա)։
5 Աստված բարձրանում է ցնծության օրհնությամբ. Տերը՝ փողի ձայնով։
6 Սաղմո՛ս երգեցեք Աստծուն. սաղմո՛ս երգեցեք մեր Թագավորին, սաղմո՛ս երգեցեք։
7 Որովհետև Աստված ամբողջ երկրի Թագավորն է. իմաստության ե՛րգ սաղմոսեք։
8 Աստված Թագավոր է հեթանոսների վրա, Աստված նստում է իր սուրբ գահի վրա։
9 Ժողովուրդների իշխանները հավաքվում են Աբրահամի Աստծու ժողովրդի շուրջը, որովհետև երկրի վահաններն Աստծունն են. նա շատ բարձրացավ։