Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Շնորհակալության աղոթք 1 Գոհացե՛ք Տիրոջից, որովհետև բարի է, որ…

Շնորհակալության աղոթք

1 Գոհացե՛ք Տիրոջից, որովհետև բարի է, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

2 Գոհացե՛ք աստվածների Աստծուց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

3 Գոհացե՛ք տերերի Տիրոջից, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

4 Նա է միայն մեծամեծ հրաշքներ է գործում, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

5 Երկինքն արարեց իմաստությամբ, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

6 Երկիրը տարածեց ջրերի վրա, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

7 Մեծամեծ լուսատուներ արարեց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը.

8 Արեգակը, որ իշխում է ցերեկվա վրա, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը,

9 Լուսինն ու աստղերը, որոնք իշխում են գիշերվա վրա, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

10 Եգիպտոսին զարկեց նրա առաջնեկներով, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

11 Եվ Իսրայելը հանեց նրանց միջից, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը,

12 Հզոր ձեռքով և երկար մեկնած բազկով, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

13 Կարմիր ծովը երկու բաժին արեց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը.

14 Իսրայելն անցկացրեց նրա միջով, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

15 Փարավոնին և նրա զորքը թափեց Կարմիր ծովի մեջ, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

16 Իր ժողովրդին տարավ անապատի միջով, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

17 Մեծամեծ թագավորների զարկեց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

18 Հզոր թագավորների սպանեց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը.

19 Ամորհացիների Սեհոն թագավորին, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը,

20 Եվ Բասանի Ովգ թագավորին, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

21 Եվ նրանց երկիրը ժառանգություն տվեց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը,

22 Ժառանգություն՝ իր Իսրայել ծառայի համար, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

23 Մեր խոնարհության մեջ հիշեց մեզ, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

24 Մեզ փրկեց մեր թշնամիներից, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

25 Հաց է տալիս ամեն մի մարմնի, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

26 Գոհացե՛ք երկնքի Աստծուց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։