Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Տերը՝ մեր Պաշտպանը Երգ՝ աստիճաններով բարձրանալիս։ 1 Ես բար…

Տերը՝ մեր Պաշտպանը

Երգ՝ աստիճաններով բարձրանալիս։

1 Ես բարձրացնում եմ իմ աչքերը դեպի սարերը. որտեղի՞ց պիտի գա իմ օգնությունը։

2 Իմ օգնությունը Տիրոջից է, որ արարեց երկինքն ու երկիրը։

3 Նա չի թողնի, որ քո ոտքը սահի. քո պահապանը չի քնի։

4 Ահա Իսրայելի պահապանը, որ չի ննջելու և չի քնելու։

5 Տերը քո պահապանն է. Տերը քեզ հովանի է քո աջ ձեռքի մոտ։

6 Ցերեկն արեգակը չի զարկելու քեզ, ոչ էլ լուսինը՝ գիշերը։

7 Տերը պիտի պահպանի քեզ ամեն չարից. նա պիտի պահպանի քո անձը։

8 Տերը պիտի պահպանի քո երթուդարձը՝ այսուհետև մինչև հավիտյան։