Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Փառաբանության երգ Ալելուիա։ 1 Տիրոջը նոր ե՛րգ երգեցեք՝ նրա…

Փառաբանության երգ

Ալելուիա։

1 Տիրոջը նոր ե՛րգ երգեցեք՝ նրա օրհնությունը սրբերի ժողովում։

2 Թող Իսրայելն ուրախ լինի իր Ստեղծողով, Սիոնի որդիները թող ցնծան իրենց Թագավորով։

3 Թող նրա անունն օրհնեն ցնծությամբ. թմբուկով ու քնարով թող սաղմոս ասեն նրան։

4 Որովհետև Տերը հավանում է իր ժողովրդին. խեղճերին փառավորում է փրկությամբ։

5 Թող սրբերն ուրախանան փառքով և ցնծան իրենց անկողիններում։

6 Թող Աստծու գովասանքը լինի նրանց բերանում, և երկսայրի սուրը՝ նրանց ձեռքին,

7 Որպեսզի վրեժխնդիր լինեն հեթանոսներից և պատժեն ազգերին.

8 Որպեսզի նրանց թագավորներին կապեն շղթաներով և նրանց իշխաններին՝ երկաթե ոտնակապերով.

9 Որպեսզի նրանց համար գրված դատավճիռը կատարեն. ահա սա է նրա բոլոր սրբերի փառքը։ Ալելուիա՜։