Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Մեծ Թագավորը Դավթի սաղմոս։ 1 Տիրոջն են երկիրը և նրա լիությ…

Մեծ Թագավորը

Դավթի սաղմոս։

1 Տիրոջն են երկիրը և նրա լիությունը, աշխարհն ու նրա բնակիչները,

2 Որովհետև ինքը հիմնեց այն ծովերի վրա և հաստատեց այն գետերի վրա։

3 Ո՞վ պիտի գնա դեպի վեր՝ Տիրոջ լեռը, և ո՞վ պիտի կանգնի նրա սուրբ տեղում։

4 Նա, ով մաքուր է ձեռքով և սրտով անարատ. ով իր անձն անիրավության չի տալիս և չի երդվում նենգամտությամբ։

5 Նա օրհնություն կստանա Տիրոջից և իր փրկության Աստծուց՝ արդարություն։

6 Այս այն ազգն է, որ փնտրում է նրան, որ փնտրում է քո երեսը, ո՛վ Հակոբի Աստված։ (Սելա)։

7 Բարձրացրե՛ք, դարպասնե՛ր, ձեր գլուխները, և բարձրացրե՛ք, հավիտենակա՛ն դռներ, որ փառքի Թագավորը մտնի ներս։

8 Ո՞վ է այդ փառքի Թագավորը. Տերը՝ զորավոր և հզոր. Տերը՝ պատերազմի մեջ հզոր։

9 Բարձրացրե՛ք, դարպասնե՛ր, ձեր գլուխները, և բարձրացրե՛ք, հավիտենակա՛ն դռներ, որ փառքի Թագավորը ներս մտնի։

10 Ո՞վ է այդ փառքի Թագավորը. զորքերի Տերը. նա է փառքի Թագավորը։ (Սելա)։