Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Աղոթք ողորմածության համար Երգ՝ աստիճաններով բարձրանալիս։ 1&nbsp…

Աղոթք ողորմածության համար

Երգ՝ աստիճաններով բարձրանալիս։

1 Դեպի քեզ եմ բարձրացնում իմ աչքերը, ո՛վ երկնքում բնակվող։

2 Ահա ինչպես ծառաների աչքերը նայում են իրենց տերերի ձեռքին, ինչպես աղախնի աչքերը իր տիկնոջ ձեռքին, այնպես էլ մեր աչքերը՝ մեր Տեր Աստծուն պիտի նայեն, մինչև որ մեզ ողորմի։

3 Ողորմի՛ր մեզ, Տե՛ր, ողորմի՛ր մեզ, որովհետև անարգանքով շատ լցվեցինք։

4 Մեր անձը շատ է լցված գոռոզների նախատինքով և ամբարտավանների անարգանքով։