Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Աղոթք օգնության համար Երգողների գլխավորին։ Ութլարանի նվագարանով։ Դ…

Աղոթք օգնության համար

Երգողների գլխավորին։ Ութլարանի նվագարանով։ Դավթի սաղմոս։

1 Փրկի՛ր, Տե՛ր, որովհետև հավատարիմ մեկը չմնաց, որովհետև հավատացյալները վերացան մարդկանց որդիների միջից։

2 Ամեն մարդ զուր բան է խոսում իր ընկերոջ հետ. շողոքորթ շրթունքներով և կեղծ սրտով են խոսում։

3 Տերը կկտրի բոլոր շողոքորթող շրթունքները և մեծախոս լեզուները,

4 Որոնք ասում են. «Մենք զորավոր ենք մեր լեզուներով, մեր շրթունքները մեզ հետ են. ո՞վ է մեզ վրա տիրողը»։

5 «Խեղճերի նեղության և չքավորների հառաչանքների համար հենց հիմա պիտի վեր կենամ,- ասում է Տերը,- փրկության մեջ պիտի դնեմ նրան, ով փափագում է այն»։

6 Տիրոջ խոսքերը մաքուր խոսքեր են, ինչպես այն արծաթը, որ հողե բովի մեջ մաքրված է և յոթ անգամ զտված։

7 Դու, Տե՛ր, կպահես նրանց և նրանց հավիտյան կպաշտպանես այս ազգից։

8 Ամբարիշտները ման են գալիս ամեն կողմ, երբ մարդկանց որդիների մեջ բարձրանում են անարգները։