Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Գովաբանություն և շնորհակալություն Երգողների գլխավորին։ Դավթի սաղմո…

Գովաբանություն և շնորհակալություն

Երգողների գլխավորին։ Դավթի սաղմոս. երգ։

1 Ո՜վ Աստված, քեզ օրհներգություն է վայելում Սիոնի մեջ, և կատարվում է այն, ինչ ուխտել ենք քեզ։

2 Դու լսում ես աղոթքը. ամեն մարդ քեզ մոտ է գալիս։

3 Երբ անօրենությունները ծանրանում են մեզ վրա, դու քավում ես մեր ամբարշտությունները։

4 Երանի՜ այն մարդուն, որին ընտրում ես դու և ընդունում, որ բնակվի քո գավիթներում. պիտի կշտանանք քո տան՝ սուրբ տաճարիդ բարիքներով։

5 Զարհուրելի գործերով ես պատասխանում մեզ՝ արդարացում տալով, ո՛վ մեր փրկության Աստված, դու, որ երկրի բոլոր ծայրերում և ծովի հեռավոր տեղերում ապրողների հույսն ես,

6 Որ իր զորությամբ հաստատում է լեռները և զորությամբ է գոտեպնդված,

7 Որ ցածրացնում է ծովի ձայնը, նրա ալիքների ձայնը և ազգերի խռովությունը,

8 Որ երկրի ծայրերում բնակվողները վախենան քո նշաններից. այնպես ես անում, որ արևելքից արևմուտք ուրախության ձայներ հնչեն։

9 Դու հոգ ես տանում երկրին և ջուր ես խմեցնում նրան, խիստ հարստացնում ես այն. Աստծու գետը լիքն է ջրով. ցորեն ես պատրաստում մարդկանց համար, որովհետև այսպես ես պատրաստում այն։

10 Դու ջուր ես խմեցնում նրա ակոսներին, հարթեցնում ես նրա անհարթ տեղերը, անձրևով փափկացնում ես այն և օրհնում նրանից բուսածը։

11 Դու տարին պսակում ես քո բարիքներով, և քո հետքերը պարարտություն են կաթեցնում։

12 Փարթամ են արոտավայրերը, և բլուրները ցնծություն են հագել։

13 Արոտները լցված են ոչխարներով, և հովիտները ծածկված են ցորենով. նրանք ցնծությամբ աղաղակում են և երգում։