Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Կատարյալ վստահության աղոթք Երգ՝ աստիճաններով բարձրանալիս։ Դավթի (ս…

Կատարյալ վստահության աղոթք

Երգ՝ աստիճաններով բարձրանալիս։ Դավթի (սաղմոս)։

1 Տե՛ր, իմ սիրտը չի գոռոզանում, և իմ աչքերը բարձրից չեն նայում, և ես գործ չունեմ մեծամեծ բաների հետ և ոչ էլ այն բաների հետ, որ բարձր են ինձնից։

2 Հիրավի, իմ անձը հանդարտեցրի և հանգստացրի մոր կաթից կտրված մանկան պես, իմ անձը՝ կաթից կտրված մանկան պես։

3 Իսրայելը հույսը դրել է Տիրոջ վրա՝ այսուհետև մինչև հավիտյան։