Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Աստված՝ աշխարհի Տիրակալը 1 Նոր ե՛րգ երգեցեք Տիրոջը, որովհետև …

Աստված՝ աշխարհի Տիրակալը

1 Նոր ե՛րգ երգեցեք Տիրոջը, որովհետև նա հրաշքներ արեց. իր աջ ձեռքը և իր սուրբ բազուկը փրկություն տվեցին իրեն։

2 Տերը ճանաչել տվեց իր փրկությունը և ազգերի աչքի առջև հայտնեց իր արդարությունը։

3 Նա հիշեց իր ողորմությունը և իր ճշմարտությունը Իսրայելի տան համար. երկրի բոլոր ծայրերը տեսան մեր Աստծու փրկությունը։

4 Ցնծացե՛ք Տիրոջ առջև, ո՛վ ամբողջ երկիր. օրհնեցե՛ք ու երգեցե՛ք և սաղմո՛ս ասացեք։

5 Սաղմո՛ս ասացեք Տիրոջը քնարով, քնարով և սաղմոսների ձայնով։

6 Փողերով և շեփորի ձայնով ցնծացե՛ք Տեր թագավորի առջև։

7 Թող գոռան ծովը և նրա լիությունը, աշխարհը և նրա մեջ բնակվողները։

8 Գետերը թող ծափ տան, սարերը ցնծան միասին

9 Տիրոջ առջև, որը գալիս է դատելու երկիրը. նա պիտի աշխարհը դատի արդարությամբ և ժողովուրդներին՝ ուղղամտությամբ։