Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Աստված՝ ժողովրդի Պահապանը Երգ՝ աստիճաններով բարձրանալիս։ Դավթի (սա…

Աստված՝ ժողովրդի Պահապանը

Երգ՝ աստիճաններով բարձրանալիս։ Դավթի (սաղմոս)։

1 Եթե Տերը մեզ հետ չլիներ,- թող ասի Իսրայելը,-

2 Եթե Տերը մեզ հետ չլիներ, երբ մարդիկ մեզ վրա հարձակվեցին,

3 Ողջ-ողջ կուլ կտային մեզ, երբ նրանց բարկությունը բորբոքված էր մեզ վրա,

4 Եվ ջրերը կթաղեին մեզ, հեղեղը կանցներ մեր անձերի վրայով,

5 Գոռոզ ջրերը կանցնեին մեր անձերի վրայով։

6 Օրհնյա՜լ լինի Տերը, որ մեզ որս չդարձրեց նրանց ատամների համար։

7 Մեր անձերը ճնճղուկի պես խույս տվեցին որսորդների որոգայթից. որոգայթը փշրվեց, և մենք ազատվեցինք։

8 Մեր օգնությունը Տիրոջ անվամբ է. նա, որ արարեց երկինքն ու երկիրը։