Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Աստված՝ Գերագույն Իշխողը Ասափի սաղմոս։ 1 Աստված կանգնում է…

Աստված՝ Գերագույն Իշխողը

Ասափի սաղմոս։

1 Աստված կանգնում է Աստծու ժողովրդի մեջ. նա դատ է վարում աստվածների դեմ.

2 Մինչև ե՞րբ եք անիրավությամբ դատելու և ամբարիշտներին երես տալու։ (Սելա)։

3 Աղքատի և որբի իրավունքը պաշտպանե՛ք, արդարացրե՛ք խեղճին և աղքատին։

4 Փրկեցե՛ք աղքատին և խեղճին, ազատեցե՛ք նրանց ամբարիշտների ձեռքից։

5 Բայց չիմացան, միտք չարեցին, գնացին խավարի մեջ. սասանված են երկրի բոլոր սյուները։

6 Ես ասացի. «Դուք աստվածներ եք, և բոլորդ՝ Բարձրյալի որդիներ,

7 Սակայն պիտի մեռնեք մարդկանց պես, պիտի ցած ընկնեք, ինչպես իշխաններից ամեն մեկը»։

8 Վե՛ր կաց, ո՜վ Աստված, դատի՛ր երկիրը, որովհետև դու պիտի ժառանգես բոլոր հեթանոսներին։