Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Աստծու բարությունը 1 Ալելուիա՜։ Օրհնեցե՛ք, ո՛վ Տիրոջ ծառաներ,…

Աստծու բարությունը

1 Ալելուիա՜։ Օրհնեցե՛ք, ո՛վ Տիրոջ ծառաներ, օրհնեցե՛ք Տիրոջ անունը։

2 Թող օրհնյա՜լ լինի Տիրոջ անունը այսուհետև մինչև հավիտյան։

3 Արևելքից մինչև արևմուտք օրհնյա՜լ լինի Տիրոջ անունը։

4 Տերը բարձր է բոլոր ազգերի վրա, և նրա փառքը երկնքի վրա է։

5 Ո՞վ է մեր Տեր Աստծու նման, որ բնակվում է բարձրության մեջ.

6 Որ խոնարհվում է երկնքի և երկրի մեջ եղած բաները տեսնելու համար,

7 Որ աղքատին վեր է հանում փոշուց և աղբից բարձրացնում է խեղճին,

8 Որ նստեցնում է նրանց իր իշխանների հետ, իր ժողովրդի իշխանների հետ,

9 Որ ամուլ կնոջը բնակեցնում է տան մեջ, որ նա որդիների ուրախ մայր լինի։ Ալելուիա՜։