Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 Այդ օրը յոթ կին կբռնեն մի տղամարդու և կասեն. «Մեր հացը կ…

1 Այդ օրը յոթ կին կբռնեն մի տղամարդու և կասեն. «Մեր հացը կուտենք և մեր հագուստը կհագնենք, միայն թե քո անունով կոչվենք։ Վերացրո՛ւ մեր նախատինքը»։

Երուսաղեմը պիտի վերականգնվի

2 Այդ օրը Տիրոջ շառավիղը գեղազարդ ու փառավոր կլինի, և երկրի պտուղը պարծանք ու շքեղություն կլինի Իսրայելի վերապրողների համար։ 3 Սիոնի մնացորդը և Երուսաղեմում մնացածները սուրբ կկոչվեն. բոլոր նրանք, որ գրված են Երուսաղեմում ապրելու համար, 4 երբ լվացած լինի Սիոնի դուստրերի աղտեղությունը և մաքրած լինի Երուսաղեմն իր մեջ եղած արյունից իրավունքի հոգով և կրակի հոգով։ 5 Տերը Սիոն լեռան բոլոր բնակավայրերում և ժողովատեղերի վրա ցերեկը ամպ, իսկ գիշերը՝ ծուխ ու կրակի պայծառ, այրող բոց կստեղծի, որովհետև ամբողջ փառքի վրա մի ամպհովանի կլինի։ 6 Այն տաղավար կդառնա, հովանի՝ ցերեկվա տաքության* դեմ, և ապաստարան ու ծածկ՝ մրրիկի և անձրևի դեմ։

 

*4.6 Բռց. չորության։