Հին Կտակարան
Նոր Կտակարան
ԱԴԱՄԻՑ ՄԻՆՉԵՒ ԱԲՐԱՀԱՄ(Ծննդ. 5. 1-32, 10. 1-32, 11. 10-26) 1 Ադամ, Սէթ…
ԱԴԱՄԻՑ ՄԻՆՉԵՒ ԱԲՐԱՀԱՄ
(Ծննդ. 5. 1-32, 10. 1-32, 11. 10-26)
1 Ադամ, Սէթ, Ենոս, 2 Կայնան, Մաղաղայէլ, Յարեդ, 3 Ենոք, Մաթուսաղա, Ղամէք, 4 Նոյ։
Նոյի որդիները՝ Սէմ, Քամ, Յաբեթ։
5 Յաբեթի որդիները՝ Գամեր, Մագոգ, Մադայի, Յովիդան, Եղիսան, Թոբէլ, Մոսոք եւ Թիրաս։
6 Գամերի որդիները՝ Ասքանազ, Հռիփաթ եւ Թորգոմա։
7 Յովիդանի որդիները՝ Ելիսա եւ Թարսիս, կիտացիները եւ հռոդացիները։
8 Քամի որդիները՝ Քուս եւ Մեստրեմ, Փուդ եւ Քանան։
Քուսի որդիները՝ Սաբա, Եւիլա, Սաբաթա, Հռեգմա եւ Սաբակաթա։
9 Հռեգմայի որդիները՝ Սաբա եւ Դեդան։
10 Քուսը ծնեց Նեմրոթին. սա սկսեց հզօր որսորդ դառնալ երկրի վրայ։ 11 Մեստրեմը ծնեց լութիմացիներին, լաբիինացիներին, անաիմացիներին, նեփթաբիմացիներին, պատրոսիիմացիներին եւ քասղոնիիմացիներին, 12 որոնցից էլ առաջացան փղշտացիները, նաեւ՝ քափթորիիմացիներին։ 13 Քանանը ծնեց իր անդրանիկ որդուն՝ Սիդոնին, քանանացիներին, 14 յեբուսացիներին, ամորհացիներին, գերգեսացիներին, 15 խեւացիներին, արուկեցիներին, արսենացիներին, 16 արադացիներին, սամարացիներին եւ ամաթացիներին։
17 Սէմի որդիները՝ Եղամ, Ասսուր, Արփաքսադ, Ղուդ եւ Արամ։
Արամի որդիները՝ Յուս, Եմող, Գաթեր եւ Մոսոք։
18 Արփաքսադը ծնեց Կայինանին, Կայինանը ծնեց Սաղային, Սաղան ծնեց Եբերին։ 19 Եբերն ունեցաւ երկու որդի. մէկի անունը Փաղէկ էր, քանզի նրա օրօք երկիրը բաժանուեց, իսկ նրա եղբօր անունն էր Հեկտան։ 20 Հեկտանը ծնեց Ելմոդադին, Սաղափին, Արամոթին, 21 Կեդրուրանին, Եզէլին, Դեկլանին, Կամաանին, Աբիմէէլին, Սաբային, 22 Սուփիրին, Եւիին եւ Յորամին։ 23 Սրանք ամէնքը Հեկտանի որդիներն են։
24 Սէմի որդիները՝ Ելամ, Ասսուր, Արփաքսադ, Կայինան, Սաղա, Եբեր, 25 Փաղէկ, Ռագաւ, Սերուք, Նաքոր, Թառայ, 26 Աբրամ, նոյն ինքը՝ Աբրահամ։
ԻՍՐԱՅԷԼԻ ՍԵՐՈՒՆԴԸ
(Ծննդ. 25. 12-16)
27 Աբրահամի որդիները՝ Իսահակ եւ Իսմայէլ։ 28 Իսմայէլի որդիները՝ 29 Նաբէոթ, Կեդար, 30 Նաբդեէլ, Մաբսան, Մասմա, Իդումա, Մասսէ, Քոդադ, Թաման, Իտուր, Նափէս եւ Կեդմա։ 31 Սրանք են Իսմայէլի որդիները։
32 Աբրահամի հարճի՝ Քետուրի որդիները. նա ծնեց Եմրանին, Հեկսանին, Մադանին, Մադիանին, Հեսբոկին եւ Սովիվէին։ Հեկսանի որդիները՝ Սաբա, Դեման[*] եւ Դեդան։ Դեդանի որդիները՝ Ռագուէլ, Նաբդեէլ, Ասուրիիմ, Լատուսիիմ եւ Լոոմին։ 33 Մադիանի որդիները՝ Գեփար, Օփեր, Ենոք, Աբիդա եւ Ելդա։ Սրանք ամէնքը Քետուրի որդիներն են։
34 Աբրահամը ծնեց Իսահակին։ Իսահակի որդիները՝ Եսաւ եւ Յակոբ։
ԵՍԱՒԻ ՍԵՐՈՒՆԴԸ
(Ծննդ. 36. 1-19)
35 Եսաւի որդիները՝ Եղիփազ, Հռագուէլ, Յէուլ, Եգղոմ եւ Կորէ։ 36 Եղիփազի որդիները՝ Թեման, Օմար, Սոփար, Գոթոմ եւ Կենէզ։ Եղիազարի հարճ Թամարը նրա համար ծնեց Ամաղէկին։ 37 Ռագուէլի որդիները՝ Նաքէթ, Զարեհ, Սոմէ եւ Մոզէ։
ԵԴՈՄԻ ԵՐԿՐԻ ՆԱԽԿԻՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ
(Ծննդ. 36. 20-30)
38 Սէիրի որդիները՝ Ղոտան, Սոբաղ, Սեբեգոն, Անա, Դեսոն, Ասար եւ Հռիսոն։ 39 Ղոտանի որդիները՝ Քոռի, Էման։ Ղոտանի քոյրը՝ Թամնա։ 40 Սոբաղի որդիները՝ Գողամ, Մանաքաթ, Գեբէլ, Սոփար եւ Յովնան։ Սեբեգոնի որդիները՝ Այիա եւ Օնան։ Անայի որդին՝ Դեսոն, իսկ Անայի դուստրը՝ Ելիբամա։ 41 Դեսոնի որդիները՝ Ադամա, Եսեբամ, Յեթրան եւ Քառան։ Ասարի որդիները՝ Բաղտան, Ազուկամ, Յովակիմ եւ Ուկամ։ 42 Դեսոնի որդիները՝ Օս եւ Առան։
ԵԴՈՄԻ ԵՐԿՐԻ ԹԱԳԱՒՈՐՆԵՐԸ
(Ծննդ. 36. 31-43)
43 Սրանք են այն թագաւորները, որոնք թագաւորեցին Եդոմում, նախքան իսրայէլացիների թագաւորելը։ Սեփորի որդին Բաղակն էր, եւ նրա քաղաքի անունը Դենաբա էր։ 44 Մեռաւ Բաղակը, եւ նրա փոխարէն թագաւորեց Յոբաբը՝ բոսորացի Զարեհի որդին։ 45 Մեռաւ Յոբաբը, եւ նրա փոխարէն Թեմնացիների երկրում թագաւորեց Ասոմը։ 46 Մեռաւ Ասոմը, եւ նրա փոխարէն թագաւորեց Ադադը՝ Բարադի որդին, որը Մովաբի դաշտում կոտորեց մադիամացիներին։ 47 Նրա քաղաքի անունը Գէթեմ էր։ Մեռաւ Ադադը, եւ նրա փոխարէն թագաւորեց մասեկացի Սամաան։ 48 Մեռաւ Սամաան, եւ նրա փոխարէն թագաւորեց Սաւուղը, որը գետեզերքի մօտ գտնուող Ռոբոթ բնակավայրից էր։ 49 Մեռաւ Սաւուղը, եւ նրա փոխարէն թագաւորեց Աքոբորի որդի Բաղաենոնը։ 50 Մեռաւ Աքոբորի որդի Բաղաենոնը, եւ նրա փոխարէն թագաւորեց Ադադը։ Նրա քաղաքի անունը Փոգոր էր, իսկ նրա կնոջ անունը՝ Մետաբեէլ, որը Մատրադի դուստրն էր։ 51 Մեռաւ Ադադը։
Սրանք են Եդոմի երկրի իշխանները. իշխան Թամանա, իշխան Գոլա, իշխան Յեթեր, 52 իշխան Ելիսակամաս, իշխան Եղաս, 53 իշխան Փինոն, իշխան Կենէզ, իշխան Թեման, իշխան Սարսար, իշխան Մագեդիէլ, իշխան Զափոսիիմ։ 54 Սրանք Եդոմի երկրի իշխաններն են։
ԻՍՐԱՅԷԼԻ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ
2 Սրանք են Իսրայէլի որդիների անունները. Ռուբէն, Շմաւոն, Ղեւի, Յուդա, 2 Իսաքար, Զաբուղոն, Դան, Յովսէփ, Բենիամին, Նեփթաղիմ, Գադ, Ասեր։
3 Յուդայի որդիները՝ Էր, Օնան եւ Սելոմ. այս երեքին Յուդայի համար ծնեց քանանացի մի մարդու դուստր Շաւան։ Յուդայի անդրանիկ որդին՝ Էրը, չար էր Տիրոջ աչքին, ուստի Աստուած սպանեց նրան։ 4 Նրա հարս Թամարը ծնեց Փարէսին ու Զարային։
5 Յուդայի բոլոր որդիները թուով հինգ էին։ Փարէսի որդիները՝ Եսրոմ ու Յեմուէլ։ 6 Զարայի որդիները՝ Զամրի, Եթան, Եման, Քաղքաղ եւ Դարա, ընդամէնը՝ հինգ որդի։ 7 Քարմիի որդին էր Աքարը, որ դժբախտութիւն բերեց Իսրայէլին՝ Աստծուն վերապահուած աւարից բաժին առնելով։
ԴԱՒԹԻ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ
8 Եթանի որդին էր Ազարիան։ Եսրոմի որդիները, որ ծնուեցին նրա համար, էին 9 Յերամէլը, Օրամը, Օքոբէլը եւ Արամը։
10 Արամը ծնեց Ամինադաբին, Ամինադաբը ծնեց Յուդայի տան իշխան Նաասոնին։ 11 Նաասոնը ծնեց Սաղմանին. 12 Սաղմանը ծնեց Բոոսին. Բոոսը ծնեց Օբէդին, Օբէդը ծնեց Յեսսէին։ 13 Յեսսէն ծնեց իր անդրանիկ որդի Եղիաբին, երկրորդ որդի Ամինադաբին, երրորդ որդի Սամաային, 14 չորրորդ որդի Նաթանայէլին, հինգերորդ որդի Հռադային, վեցերորդ որդի Ասոմին, եօթներորդ որդի Դաւթին։ 15 Նրանց քոյրերն են Սարուիան եւ Աբիգեան։ 16 Սարուիան ունեցաւ երեք որդի՝ Աբեսսա, Յովաբ եւ Ասայէլ։ 17 Աբիգեան ծնեց Ամեսային, իսկ Ամեսայի հայրն էր իսմայէլացի Յեթրին։
ԵՍՐՈՆԻ ՍԵՐՈՒՆԴԸ
18 Եսրոնի որդի Քաղեբը կին առաւ Ազուբային, որից ծնուեց Երիմոթը։ 19 Սրանք են նրա որդիները. Յովասար, Սոբաբ եւ Օռնա։ Մեռաւ Ազուբան, եւ Քաղեբը կին առաւ Եփրաթին, իսկ սա նրա համար ծնեց Օրին։ 20 Օրը ծնեց Օրիին։ Օրին ծնեց Բեսելիէլին։
21 Դրանից յետոյ Եսրոնը պառկեց Գաղաադի հօր՝ Մաքիրի դստեր հետ, եւ նրան կնութեան առաւ, երբ ինքը վաթսուն տարեկան էր։ 22 Նա ծնեց Սեգուբին. Սեգուբը ծնեց Յայիրին։ Սա Գաղաադում քսաներեք քաղաք ունէր։ 23 Նա գրաւեց Գեսուրից ու Արամից Յայիրի գիւղերը, Կանաթն ու նրա աւանները՝ վաթսուն քաղաք. այս ամէնը Գաղաադի հօր՝ Մաքիրի որդիներին էր պատկանում։ 24 Եսրոնի մեռնելուց յետոյ Եփրաթա եկաւ Քաղեբը, եւ Եսրոնի կին Աբիան ծնեց Ասդոմին՝ Թեկուայի հօրը։
ՅԵՐԵՄԻԷԼԻ ՍԵՐՈՒՆԴԸ
25 Եսրոնի անդրանիկ որդու՝ Յերեմիէլի որդիներն էին. անդրանիկ որդին՝ Հռամանը, Բաանը, Առանը եւ սրա եղբայր Ասոմը։ 26 Յերեմիէլը ուրիշ կին էլ ունէր, որի անունն էր Ատարա։ 27 Սա Ունոմի մայրն էր։ Յերեմիէլի անդրանիկ որդու՝ Հռամայի որդիներն էին Մաասը, Յաբինը եւ Ակորը։ 28 Ունոմի որդիներն էին Սամային եւ Յադային։ 29 Սամայիի որդիներն էին Նաբադն ու Աբիսուրը. Աբիսուրի կնոջ անունն էր Աբիսեա, որը ծնեց Ազաբարին, Մոլիլին։ 30 Նաբադի որդիներն են Սաղադը եւ Ափփեմը։ 31 Սաղադը մեռաւ անորդի, նա ժառանգ չունէր։ Ափփեմի որդին Յեսսին էր։ 32 Յեսսիի որդին էր Սոսանը։ Սոսանի որդին էր Աղային։ Աղայիի որդիներն էին Աքիսաման, Յեթերն ու Յովնաթանը։ 33 Յեթերը մեռաւ առանց որդի ունենալու։ Յովնաթանի որդիներն են Փաղէթը եւ Օզազան։
34 Սրանք Յերեմիէլի որդիներն են։ Սոսանը չունէր որդիներ, այլ միայն դուստրեր։ Սոսանն ունէր մի եգիպտացի ծառայ, որի անունն էր Յոքաղ։ 35 Սոսանն իր դստերը կնութեան տուեց իր ծառայ Յոքաղին, որը ծնեց Եթթիին։ 36 Եթթին ծնեց Նաթանին. Նաթանը ծնեց Աբէդին. 37 Աբէդը ծնեց Օփղաղին. Օփղաղը ծնեց Օբէդին. Օբէդը ծնեց Յէուին. 38 Յէուն ծնեց Ազարիասին. Ազարիասը ծնեց Քեղղէսին. Քեղղէսը ծնեց Եղէասային. 39 Եղէասան ծնեց Սոսոմէին. Սոսոմէն ծնեց Սաղղումին. 40 Սաղղումը ծնեց Յեքոնիասին. 41 Յեքոնիասը ծնեց Եղիսամային։
ՔԱՂԷԲԻ ՍԵՐՈՒՆԴԸ
42[†] Յերեմիէլի եղբայր Քաղեբի որդիներն էին. Մաեսան՝ նրա անդրանիկ որդին, որը Զիփի հայրն էր, եւ Մարիսան, որ Քեբրոնի հայրն էր։
43 Քեբրոնի որդիները՝ Կորխ, Թափփսի, Հռոկոմ եւ Սեմաա։ 44 Սեմաան ծնեց Հռաամին՝ Յերակայի հօրը։ 45 Յերական ծնեց Սաղամային, որի որդին էր Մաոնը՝ Բեթսորի հայրը։ 46 Քաղեբի հարճ Գեփան ծնեց Առանին, Յոսային ու Գեզուէին։ 47 Ադայի որդիներն էին Հռագեմը, Օթամը, Գերսոմը, Փաղէտը, Գեփան եւ Սագափը։ 48 Քաղեբի հարճ Մոքան ծնեց Սեբերին եւ Թաքնային։ 49 Նա ծնեց նաեւ Սագափին՝ Մադենայի հօրը, Սաւուղին՝ Մաքամենայի ու Բաղայի հօրը։ Քաղեբի դուստրը Ասքան էր։ 50 Սրանք են Քաղեբի որդիները։ Եփրաթայի անդրանիկ որդի Օրի որդիները. Սոբաղ՝ Կարիաթարիմի հայրը, Սաղոմոն՝ Բեթղամոնի հայրը, այն է՝ 51 Բեթղէէմի հայրը, Արի՝ Բեթեգորի հայրը[‡]։ Կարիաթարիմի հայր Սոբաղի որդիներն էին 52 Արան, Եսին, Ամանիթը, Թիւմասփայէն, Հռիաթիաւրը, Եթաղիմը, Եփիթինը, Սամաթինը, Յեմասարինը։ 53 Սրանցից են առաջացել սարաթացիները եւ եսթաւուղացիները։ 54 Սաղոմոնի որդիներն էին Բեթղեհէմը, Նետոփաթին, Ատարոթը, Յովաբի ցեղը, մանաթացիների կէս ցեղը, Եսարային։ 55 Գաբէսում բնակուող ուսեալների տոհմերն էին ագաթացիները, սամաթացիները եւ սոկաթացիները։ Սրանք են Հռեքաբի տան հայր Եմաթից առաջացած տները։