Հին Կտակարան
Նոր Կտակարան
14 Իսկ եթէ Տիրոջ համար ողջակիզուողը թռչուն է, ապա տատրակ կամ աղաւնի թ…
14 Իսկ եթէ Տիրոջ համար ողջակիզուողը թռչուն է, ապա տատրակ կամ աղաւնի թող լինի զոհաբերուողը։ 15 Քահանան այն թող բերի զոհասեղանի մօտ, պոկի գլուխը, թող դնի[†] սեղանի վրայ եւ արիւնը շաղ տայ զոհասեղանի յատակին։ 16 Թող հանի նաեւ քարճիկը[‡] եւ նրան կից մասերը նետի այնտեղ, ուր մոխիրն են թափում՝ զոհասեղանի մօտ։ 17 Ապա թող ջարդի թեւերը, բայց երկու մասի թող չբաժանի։ Քահանան այն թող դնի զոհասեղանին, կրակի համար դիզուած փայտի վրայ, որովհետեւ ողջակիզուող զոհը Տիրոջ համար անուշահոտ է”»։
ՀԱՑԻ ԸՆԾԱՅ
2 «Եթէ մէկը անարիւն զոհ է մատուցում Տիրոջը, նրա մատուցածը ընտիր ալիւր թող լինի։ Դրա վրայ թող իւղ լցնի ու կնդրուկ դնի։ Դա անարիւն զոհաբերութիւնն է։ 2 Այն թող տանի քահանաների՝ Ահարոնի որդիների մօտ, քահանան թող վերցնի իւղած ընտիր ալիւրից մի բուռ ու բերուած ամբողջ կնդրուկը եւ դրանք իբրեւ յիշատակ դնի զոհասեղանի վրայ։ Դա Տիրոջն ընծայաբերուող անուշահոտ զոհ է։ 3 Այդ զոհաբերութիւնից մնացածը պէտք է պատկանի Ահարոնին ու նրա որդիներին։ Դա Տիրոջը մատուցուող ամենասուրբ զոհաբերութիւններից է։
4 Եթէ մէկը որպէս անարիւն զոհ է մատուցում թոնրի մէջ եփուածը, ապա Տիրոջը որպէս զոհ թող մատուցի իւղած ընտիր ալիւրից պատրաստուած բաղարջ կարկանդակ եւ իւղած բաղարջ հաց։
5 Եթէ քո զոհաբերածը տապակի մէջ եփուած բան է, ապա իւղած ընտիր ալիւրի բաղարջ թող լինի։ 6 Դա մաս-մաս կ’անես, դրանց վրայ իւղ կը լցնես, որովհետեւ դա Տիրոջը մատուցուող զոհաբերութիւն է։