Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ԱՍՏՈՒԱԾ՝ ԵՐԱՇԽԱՒՈՐ ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ ԲՈԼՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ81 Սաղմոս Ասափի1 Ա…

ԱՍՏՈՒԱԾ՝ ԵՐԱՇԽԱՒՈՐ ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ ԲՈԼՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ

81 Սաղմոս Ասափի

1 Աստուած կանգնեց աստուածների ժողովում,

եւ նրանց մէջ դատապարտեց նրանց՝ ասելով.

2 «Մինչեւ ե՞րբ պիտի անիրաւութեամբ դատէք.

եւ աչառութիւն անէք մեղաւորներին։

3 Տեսէ՛ք դատաստանը որբի եւ այրու,

արդա՛ր դատեցէք աղքատին ու խեղճին։

4 Փրկեցէ՛ք աղքատին ու տնանկին,

մեղաւորի ձեռքից փրկեցէ՛ք նրանց»։

5 Չհասկացան, չըմբռնեցին, խարխափեցին խաւարի մէջ,

եւ երկրի բոլոր հիմքերը ցնցուեցին։

6 Ես ասացի՝ «Աստուածներ էք դուք,

կամ բոլորդ էլ որդիներն էք Բարձրեալի։

7 Բայց ահա մեռնում էք դուք որպէս մարդ

եւ ընկնում էք ինչպէս մի իշխան»։

8 Ելի՛ր, Աստուա՛ծ, ու դատի՛ր աշխարհը,

քանզի դո՛ւ պիտի ժառանգես բոլոր հեթանոսներին։