Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԻՒՆ ԻՍՐԱՅԷԼԻ ՓՐԿՉԻՆ135 Ալէլուիա1 Գոհութի՛ւն մատուցեցէք Տի…

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԻՒՆ ԻՍՐԱՅԷԼԻ ՓՐԿՉԻՆ

135 Ալէլուիա

1 Գոհութի՛ւն մատուցեցէք Տիրոջը, քանզի բարի է նա,

քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։

2 Գոհութի՛ւն մատուցեցէք աստուածների Աստծուն,

քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։

3 Գոհութի՛ւն մատուցեցէք տէրերի Տիրոջը,

քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։

4 Միայնակ նա մեծ հրաշագործութիւններ արեց,

քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։

5 Երկինքն ստեղծեց իր իմաստութեամբ,

քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։

6 Երկիրը հաստատեց ջրերի վրայ,

քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։

7 Միայնակ ստեղծեց լուսատուները մեծ,

քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։

8 Արեգակը կարգեց ցերեկուայ տիրակալ,

քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը,

9 լուսինն ու աստղերը՝ գիշերուայ տիրակալ,

քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։

10 Կործանեց եգիպտացիների երկիրն իր անդրանիկ ծնունդներով հանդերձ,

քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։