Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

7 Հոգին իմ խիստ խռովուեց, դրա համար քեզ յիշեցի Յորդանանի երկրից ու Հե…

7 Հոգին իմ խիստ խռովուեց,

դրա համար քեզ յիշեցի Յորդանանի երկրից

ու Հերմոնի փոքր սարից։

8 Անդունդից քեզ կանչեցին քո յորձանքների ձայնով։

Քո բոլոր կոհակներն ու ալիքներն անցան իմ վրայով։

9 Ցերեկը Տէրն իր ողորմութիւնը հաստատեց.

գիշերը՝ նոր օրհներգութիւն.

ես աղօթում եմ Աստծուն իմ կեանքի համար։

10 Աստծուն ասացի. «Ինձ ընդունողը դու ես, ինչո՞ւ մերժեցիր ինձ,

ինչո՞ւ տխուր լինեմ թշնամուս հալածանքի ժամանակ»։

11 Երբ ոսկորներս փշրուեցին,

թշնամիներն իմ նախատեցին ինձ՝

ամէն օր ասելով. «Քո Աստուածն ո՞ւր է»։

12 Արդ, ինչո՞ւ ես տրտմում, հոգի՛ իմ,

կամ ինչո՞ւ ես ինձ խռովեցնում.

յոյսդ դի՛ր Աստծու վրայ, օրհներգի՛ր նրան,

իմ անձը փրկողն Աստուած է։