Հին Կտակարան
Նոր Կտակարան
ԱՍՏՈՒԱԾ՝ ԱՐԴԱՐ ԵՒ ՍՈՒՐԲ98 Սաղմոս Դաւթի1 Տէրը թագաւորեց, ժողովուրդները…
ԱՍՏՈՒԱԾ՝ ԱՐԴԱՐ ԵՒ ՍՈՒՐԲ
98 Սաղմոս Դաւթի
1 Տէրը թագաւորեց, ժողովուրդները բարկացան։
Ո՛վ քերովբէների վրայ նստողդ, երկիրը սասանուեց։
2 Տէրը մեծ է Սիոնում
ու բարձր, քան ժողովուրդները բոլոր։
3 Գոհութիւն մատուցենք քո մեծ անուանը,
քանզի ահաւոր ու սուրբ է նա։
4 Իրաւունք սիրելը պատիւ է բերում թագաւորին.
դո՛ւ հաստատեցիր իրաւունքն ու արդարութիւնը Յակոբի մէջ[††]։
5 Մեծարեցէ՛ք մեր Տէր Աստծուն,
երկրպագեցէ՛ք նրա ոտքերի պատուանդանին,
քանզի Նա սուրբ է։
6 Մովսէսն ու Ահարոնը՝ երէցները նրա,
Սամուէլը, որ նրա անունը կանչողների մէջ էր,
ձայն էին տալիս Տիրոջն,
ու նա լսում էր նրանց
7 եւ ամպի սիւնով խօսում նրանց հետ։
Նրանք պահպանում էին վկայութիւնը նրա
եւ հրամանները, որ տուեց իրենց։
8 Տէ՛ր Աստուած մեր, դու լսում էիր նրանց.
Աստուա՛ծ, դու քաւիչ եւ վրէժխնդիր էիր լինում
նրանց բոլոր գործերի համար։
9 Մեծարեցէ՛ք մեր Տէր Աստծուն,
երկրպագեցէ՛ք նրա սուրբ լերանը,
քանզի սուրբ է Տէր Աստուածը մեր։