Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ԹԱԳԱՒՈՐ ԵՒ ՔԱՀԱՆԱՅ109 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի1 Տէրն իմ Տիրոջն ասաց. …

ԹԱԳԱՒՈՐ ԵՒ ՔԱՀԱՆԱՅ

109 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի

1 Տէրն իմ Տիրոջն ասաց.

«Նստի՛ր իմ աջ կողմում,

մինչեւ որ քո թշնամիներին ոտքերիդ պատուանդան դարձնեմ»։

2 Տէրը քեզ իշխանութեան գաւազան կ’ուղարկի Սիոնից,

եւ դու կ’իշխես քո թշնամիների մէջ։

3 Քեզնով է սկսւում զօրացումն իմ օրերի,

քո սրբերի վայելչութեամբ.

քեզ արշալոյսից առաջ ծնեցի արգանդից։

4 Երդուեց Տէրը եւ չի զղջայ,

որ դու յաւիտենական քահանայ ես ըստ Մելքիսեդեկի կարգի։

5 Եւ Տէրը, որ քո աջ կողմում է,

բարկութեան օրը կը կործանի թագաւորներին։

6 Կը դատի հեթանոսներին ու կը բազմացնի իր հարուածները,

եւ շատերի գլուխը կը ջախջախի երկրի վրայ։

7 Ճանապարհին նա կը խմեցնի հեղեղատի ջրերից,

եւ դրա համար էլ գլուխները վեր կը պահի։