Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ՔԱՐԵՐԻ ՎՐԱՅ ԳՐՈՒԱԾ ԱՍՏԾՈՒ ՕՐԷՆՔՆԵՐԸ27 Մովսէսն ու Իսրայէլի ծերերը պատո…

ՔԱՐԵՐԻ ՎՐԱՅ ԳՐՈՒԱԾ ԱՍՏԾՈՒ ՕՐԷՆՔՆԵՐԸ

27 Մովսէսն ու Իսրայէլի ծերերը պատուիրեցին ու ասացին. «Պահեցէ՛ք բոլոր այն պատուիրանները, որ ես այսօր պատգամում եմ ձեզ։ 2 Երբ անցնէք Յորդանան գետով այն երկիրը, որ ձեր Տէր Աստուածը տալու է ձեզ, այնտեղ մեծամեծ քարեր կը կանգնեցնէք ու կը ծեփէք դրանք։ 3 Երբ անցնէք Յորդանան գետով ու մտնէք այն երկիրը, որ ձեր հայրերի Տէր Աստուածը տալու է ձեզ, մի երկիր, ուր կաթ ու մեղր է հոսում, ինչպէս խոստացել է ձեր հայրերի Տէր Աստուածը, որ տայ ձեզ, ապա քարերի վրայ կը գրէք այս օրէնքի բոլոր պատգամները։ 4 Երբ անցնէք Յորդանան գետով, այսօր իմ պատուիրած այդ քարերը կը կանգնեցնէք Գեբաղ լերան վրայ եւ դրանք կը ծեփէք։ 5 Այնտեղ քո Տէր Աստծու համար քարէ զոհասեղան կը պատրաստես։ Դրան երկաթ չպէտք է դիպչի։ 6 Չյղկուած քարերով կը պատրաստես քո Տէր Աստծու զոհասեղանը։ Դրա վրայ քո Տէր Աստծու համար ողջակէզներ կը մատուցես։ 7 Այնտեղ քո Տէր Աստծու համար փրկութեան[§§§§§§§§] զոհ կը մատուցես, կ’ուտես ու կը կշտանաս այնտեղ, կ’ուրախանաս քո Տէր Աստծու առջեւ 8 եւ քարերի վրայ խիստ պարզորոշ կը գրես այս բոլոր օրէնքները»։

9 Մովսէսը, քահանաներն ու ղեւտացիները խօսելով բոլոր իսրայէլացիների հետ՝ ասացին. «Լո՛ւռ մնա ու լսի՛ր, Իսրայէ՜լ։ Այսօր քո Տէր Աստծու ժողովուրդը դարձար։ 10 Լսի՛ր քո Տէր Աստծու ասածը, կատարի՛ր նրա բոլոր պատուիրաններն ու օրէնքները, որ ես այսօր պատգամում եմ քեզ»։

ՏԱՍՆԵՐԿՈՒ ԱՆԷԾՔՆԵՐ

11 Եւ Մովսէսն այդ օրը ժողովրդին պատուիրելով՝ ասաց. 12 «Ահա անուններն այն ցեղերի, որոնք ժողովրդին օրհնելու համար Յորդանան գետն անցնելուց յետոյ պիտի կանգնեն Գարիզին լերան վրա. Շմաւոն, Ղեւի, Յուդա, Իսաքար, Յովսէփ եւ Բենիամին։ 13 Եւ ահա անուններն այն ցեղերի, որոնք ժողովրդին անիծելու համար պիտի կանգնեն Գեբաղ լերան վրայ. Ռուբէն, Գադ, Ասեր, Զաբուղոն, Դան եւ Նեփթաղիմ։

14 Ղեւտացիները պատասխան տալով՝ բարձրաձայն պէտք է ասեն բոլոր իսրայէլացիներին.

15 «Անիծեալ լինի այն մարդը, որը կոփածոյ ու ձուլածոյ կուռք կը պատրաստի ու այն կը թաքցնի, քանի որ Տիրոջ համար քանդակագործի ձեռքի աշխատանքը պիղծ է»։ Եւ ժողովուրդը պատասխան տալով՝ թող ասի. «Այդպէս թող լինի»։

[§§§§§§§§] Եբրայերէն՝ խաղաղութեան։