Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

147 Ալէլուիա՝ Անգէոսի եւ Զաքարիայի12 Գովաբանի՛ր Տիրոջը, ո՛վ Երուսաղէմ…

147 Ալէլուիա՝ Անգէոսի եւ Զաքարիայի

12 Գովաբանի՛ր Տիրոջը, ո՛վ Երուսաղէմ,

եւ օրհներգի՛ր քո Աստծուն, Սիո՛ն,

13 քանզի նա դռներիդ նիգերն ամրացրեց,

եւ որդիներիդ օրհնեց քո մէջ։

14 Քո սահմանները խաղաղութեան մէջ պահեց,

եւ ցորենի առատութեամբ լիացրեց քեզ։

15 Նա երկիր է ուղարկում խօսքերն իր,

եւ արագ սլանում են պատգամները նրա։

16 Նա ձիւն է տեղացնում ինչպէս բուրդ,

եւ մառախուղը ցանում փոշու պէս։

17 Նա սառոյցներն արձակում է ինչպէս պատառներ.

ո՞վ կարող է դիմանալ նրա ցրտին։

18 Ուղարկում է խօսքն իր ու հալեցնում դրանք.

փչում են հողմերը, եւ հոսում ջրերը։

19 Իր խօսքը յայտնում է Յակոբին,

իր օրէնքներն ու դատաստանները՝ Իսրայէլին։

20 Տէրն այսպէս չվարուեց բոլոր ազգերի հետ,

եւ իր դատաստանները նրանց չյայտնեց։