Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ԳՈՎՔ ՕՐԷՆՍԳԷՏԻ ՄԱՍԻՆ39 Օրէնսգէտը կը քննի իմաստութիւնը եւ կը պարապի ու…

ԳՈՎՔ ՕՐԷՆՍԳԷՏԻ ՄԱՍԻՆ

39 Օրէնսգէտը կը քննի իմաստութիւնը եւ կը պարապի ու կը հմտանայ իր բոլոր նախորդների մարգարէութիւնների մէջ[‡‡‡‡‡‡‡‡‡‡‡]։

2 Կը մտապահի անուանի մարդկանց պատմութիւնները եւ կը թափանցի առակների նրբին դարձուածքների մէջ։

3 Կը փնտռի առակների խորհուրդը եւ կը զբաղուի առակների իմաստների բացայայտմամբ։

4 Նա կը ծառայի մեծամեծների մօտ եւ կ’երեւայ իշխանների առջեւ։

5 Կը ճամփորդի օտար ազգերի երկրներով, որպէսզի ձեռք բերի մարդկանց չար եւ բարի փորձառութիւնը։

6 Վաղ առաւօտից սրտով կը դիմի Տիրոջը, որ ստեղծեց իրեն, եւ կը պաղատի Բարձրեալի առջեւ։

7 Աղօթքի մէջ կը բացի իր շուրթերը եւ կը թախանձի իր մեղքերի համար։

8 Եթէ մեծազօր Տէրը կամենայ, նա կը լցուի իմաստութեան հոգով։

9 Նրա սրտից կը բխեն Տիրոջ իմաստութեան խօսքերը, եւ նա աղօթքով կը փառաբանի նրան։

10 Տէրն ինքը կ’ուղղի նրա խորհուրդներն ու իմաստութիւնը, իսկ նա էլ կը մտածի Նրա գաղտնիքների մասին։

11 Նա ցոյց կը տայ իր ստացած ուսմունքի իմաստութիւնը եւ կը պարծենայ Տիրոջ պատուիրանի օրէնքով։

12 Շատերը նրա իմաստութիւնը կը գովեն, եւ նա չի մոռացուի յաւիտեանս։

13 Նրա յիշատակը չի անցնի, եւ նրա անունը կը մնայ սերնդից սերունդ։

14 Ազգերը կը պատմեն նրա իմաստութեան մասին, եւ ժողովուրդը կը տարածի նրա գովքը։

15 Քանի դեռ կ’ապրի, հազարաւոր մարդկանցից աւելի մեծ անուն կ’ունենայ, եւ երբ վախճանուի, լաւ կը լինի նրա համար։

ԳՈՎՔ ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹԵԱՆ

16 Դարձեալ խորհրդածելով պիտի պատմեմ, քանզի լցուեցի լիալուսնի նման։

17 Լսեցէ՛ք ինձ, ո՛վ սրբեր, ծաղկեցէ՛ք վարդենու նման, որ աճում է հոսող ջրերի մօտ։

18 Անուշահոտ կնդրուկի նման հո՛տ բուրեցէք։

19 Ծաղկեցէ՛ք շուշանի նման, հո՛տ տարածեցէք, օրհնութեան ե՛րգ երգեցէք, Տիրո՛ջն օրհնեցէք իր բոլոր գործերի մէջ։

20 Փա՜ռք տուէք նրա մեծ անուանը եւ նրան փառաբանեցէ՛ք օրհնութեամբ. շուրթերի երգով եւ տաւղով այսպէ՛ս ասացէք՝ գոհաբանելով.

21 «Տիրոջ բոլոր գործերը շատ բարի են, եւ նրա բոլոր հրամանները կատարւում են իրենց ժամանակին. վայել չէ ասել՝ ի՞նչ է սա, կամ ինչո՞ւ է սա, քանզի ամէն ինչ պիտի կատարուի իր ժամանակին։

22 Նրա խօսքով ջուրը կանգնեց դէզի նման, նրա բերանի պատգամով ջրերի շտեմարաններ յայտնուեցին։

23 Նրա հրամանների մէջ է իր հաճութիւնը, եւ ոչ ոք չի կարող նսեմացնել նրա բերած փրկութիւնը։

24 Նրա առջեւ է ամէն մարմնեղէն էակի մարմնի գործը, եւ անկարելի է թաքնուել նրա աչքից։

25 Նա տեսնում է յաւիտենութիւնից յաւիտենութիւն, եւ չկայ մի բան, որ զարմանալի լինի նրա համար։

26 Վայել չէ ասել՝ ի՞նչ է սա, կամ ինչո՞ւ է սա, քանզի ամէն ինչ ստեղծուած է ըստ իր կարիքի։

27 Նրա օրհնութիւնը յորդում է գետի նման եւ հեղեղի նման ջրում ցամաքը։

28 Հեթանոսները պիտի ժառանգեն նրա բարկութիւնն այնպէս,

29 ինչպէս նա քաղցր ջուրը վերածեց աղաջրի։ Նրա ճանապարհները սրբերի համար ուղիղ են, իսկ անօրէնների համար՝ սայթաքուն»։

30 Ինչպէս բարիքները բարիների համար ստեղծուել են սկզբից, այնպէս էլ չարիքները՝ մեղաւորների համար։

31 Մարդու կեանքի համար ամէն տեսակ կարիքների սկիզբը ջուրն է, կրակը, երկաթը, աղը, ցորենի ալիւրը,

32 կաթը, մեղրը, խաղողի հիւթը, ձէթը եւ հագուստը։

33 Այս բոլորը բարիք է բարեպաշտների համար, իսկ մեղաւորների համար չարիք կը դառնայ։

34 Այն հոգիները, որոնք ստեղծուած են վրէժխնդրութեան համար եւ իրենց սրտմտութեամբ սաստկացրել են իրենց տանջանքները, նրանք իրենց վախճանի ժամանակ հեղում են իրենց ուժն ու զայրոյթը, եւ դա հանդարտեցնում է իրենց Արարչի ցասումը։

35 Կրակը, կարկուտը, սովը եւ մահը, այս բոլորը վրէժխնդրութեան համար են ստեղծուած։

36 Գազանների ժանիքները, իժերը, օձերը եւ սուրը վրիժառութեան համար են՝ ամբարիշտներին սատակեցնելու համար։

37 Նրանք ուրախ կը լինեն նրա պատուիրանները կատարելու համար, երկրի վրայ պատրաստ են հոգալու նրա կարիքները եւ իր ժամանակին չեն խախտի նրա խօսքը։

38 Դրա համար էլ ես սկզբից հաստատուեցի, մտածեցի ամէն բան եւ գրով թողեցի։

39 Արդարեւ, Տիրոջ բոլոր գործերը բարի են, եւ բոլոր պէտքերը նա ժամանակին է բաշխում։

40 Չի կարելի ասել, թէ սա նրանից վատ է, քանզի ամէն ինչ իր ժամանակին լաւ կը լինի։

41 Իսկ այժմ ամբողջ սրտով եւ լիաբերան օրհնեցէ՛ք եւ բարեբանեցէ՛ք Տիրոջ անունը։

[‡‡‡‡‡‡‡‡‡‡‡] Յունարէնում այս համարը նախորդ գլխի վերջին համարի վերջին պարբերութեան («Բայց նա...» ) հետ մէկ համար է կազմում (39, 1