Հին Կտակարան
Նոր Կտակարան
42 Եթէ ճշմարտապէս ամօթխած լինես, բոլոր մարդկանց առջեւ շնորհ կը գտնես[…
42 Եթէ ճշմարտապէս ամօթխած լինես, բոլոր մարդկանց առջեւ շնորհ կը գտնես[§§§§§§§§§§§§]։
ԻՆՉԻ՞Ց ՊԷՏՔ Է ԱՄԱՉԵԼ
Բայց այն բանի համար, որ պիտի ասեմ, դու չես ամաչի, եւ մեղանչելու պատճառ չի լինի։
2 Մի՛ ամաչիր Աստծու օրէնքը եւ ուխտը կատարելու եւ ամբարշտին արդար դատաստան անելու համար։
3 Մի՛ ամաչիր գործընկերոջ եւ ուղեկցի հետ հաշիւները պահելու եւ ժառանգութիւնը ուրիշների հետ բաժանելու համար,
4 կշռի եւ չափի ճշգրտութեան, քիչ կամ շատ ունեցուածքի համար,
5 վաճառականներին ապրանքը թանկ վաճառելու համար, որդիներին շատ խրատելու եւ չար ծառաների կողերն արնոտելու համար։
6 Չար կնոջ հետ լաւ է կնիք դնել բերանին, եւ ուր շատ ձեռքեր կան, ունեցուածքդ պահի՛ր փակի տակ։
7 Ինչ տալիս ես, հաշուով եւ կշռո՛վ տուր, իսկ առեւտուրը գրանցի՛ր։
8 Մի՛ ամաչիր անմիտ մարդուն, յիմարին եւ պոռնկութեան պատճառով դատուող[*************] ծերունուն խրատելու համար. այդպիսով ցոյց կը տաս, որ դու ճշմարտապէս խրատուած մարդ ես, եւ բոլորի առջեւ փորձառու կ’երեւաս։[†††††††††††††]։
ՀՕՐ ՄՏԱՀՈԳՈՒԹԻՒՆԸ ԻՐ ԴՍՏԵՐ ՀԱՄԱՐ
9 Դուստրը հօր գաղտնի հոգսն է, եւ նրա այդ հոգսը վանում է քունը. չլինի թէ աղջիկ ժամանակ նա թառամի, չլինի թէ, երբ ամուսնանայ, ատելի դառնայ,
10 չլինի թէ կուսութեան ժամանակ պղծուի եւ յղի լինի իր հայրական տանը, չլինի թէ, երբ ամուսնանայ, դաւաճանի ամուսնուն եւ երբ նրա հետ ապրի, չլինի թէ ամուլ մնայ։
11 Անամօթ դստեր վրայ հսկողութի՛ւն հաստատիր, որպէսզի քեզ ծաղրի չենթարկի թշնամիների առջեւ, որպէսզի զրոյցի նիւթ չդառնաս քաղաքում եւ նախատինք՝ ժողովրդի մէջ, որպէսզի նա քեզ ամօթահար չանի ամբոխի առջեւ։
ԶԳՈՒՇԱՆԱԼ ԿԱՆԱՆՑԻՑ
12 Մի՛ նայիր ամէն մարդու գեղեցկութեանը եւ մի՛ նստիր կանանց մէջ,
13 քանզի ինչպէս շորից ծնւում է ցեցը, այնպէս էլ կնոջից՝ չարութիւնը։
14 Լաւ է տղամարդու չարութիւնը, քան կնոջ բարութիւնը եւ նրա ամօթը, որ պատճառ է դառնում նախատինքի։
ԱՍՏԾՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԵՀՈՒԹԻՒՆԸ
15 Այժմ ես պիտի յիշեմ Տիրոջ գործերը եւ պիտի պատմեմ, ինչ որ տեսել եմ. Տիրոջ խօսքերով են կատարւում նրա գործերը։
16 Արեգակը բոլորին նայում է լուսաւորելով, եւ Տիրոջ գործերը լի են նրա փառքով։
17 Տիրոջ սրբերին իսկ չտրուեց պատմել նրա բոլոր հրաշալի գործերը, որ հաստատեց Ամենակալ Տէրը, որպէսզի ամենայն ինչ հաստատ մնայ նրա փառքի մէջ։
18 Նա է, որ քննեց անդունդներն ու սրտերը, եւ դու յիշի՛ր նրա խորագիտութիւնը։
19 Բարձրեալն է, որ իմանում է բոլոր մեղքերը եւ նայում յաւիտենութեան նշաններին, յայտնի է դարձնում անցեալն ու լինելիքը, բացայայտում գաղտնի բաների հետքերը։
20 Նրանից չի խուսափում եւ ոչ մի մտածութիւն, նրանից չի թաքնւում եւ
ոչ մի բան։
21 Նա կարգաւորեց իր իմաստուն մեծագործութիւնները. նա յաւիտենութիւնից առաջ է եւ յաւիտենական,
22 նա երբեք չաւելացաւ ու չնուազեց եւ կարիք չունեցաւ որեւէ խորհրդատուի։
23 Որքա՜ն ցանկալի են նրա գործերը, թէպէտ դրանք երեւում են սոսկ իբրեւ փայլակ։
24 Այս ամէնը կենդանի է եւ յաւիտեան մնում է բոլոր կարիքների համար, ամէն ինչ հնազանդ է նրան։
25 Ամէն ինչ զոյգ է, մէկը միւսին ներհակ չէ, եւ ոչ մի բան նա չի ստեղծել թերի։