Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ՀԱՒԱՏԱՑԵԱԼՆԵՐԻ ԵՐՋԱՆԿՈՒԹԻՒՆԸ127 Օրհներգութիւններ Բարձունքի աստիճաններ…

ՀԱՒԱՏԱՑԵԱԼՆԵՐԻ ԵՐՋԱՆԿՈՒԹԻՒՆԸ

127 Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ

1 Երանի՜ բոլոր նրանց, ովքեր վախենում են Տիրոջից

եւ ընթանում նրա ճանապարհներով։

2 Դու քո ձեռքի վաստակը պիտի ուտես.

երանի՜ քեզ, դա լաւ պիտի լինի քեզ համար։

3 Կինդ պիտի լինի վայելուչ որթատունկի պէս քո տան անկիւնում,

որդիներդ՝ նորատունկ ձիթենու պէս

քո սեղանի շուրջը։

4 Ահա այսպէ՛ս պիտի օրհնուի ամէն մարդ,

որ վախենում է Տիրոջից։

5 Քեզ պիտի օրհնի Տէրը Սիոնից

կեանքիդ բոլոր օրերին դու պիտի տեսնես բարութիւնը Երուսաղէմի։

6 Դու պիտի տեսնես քո որդիների որդիներին։

Խաղաղութի՜ւն Իսրայէլին։