Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ՃՇՄԱՐԻՏ ԵՒ ԿԵՂԾ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ12 Եթէ բարիք ես անում, իմացիր՝ ում ես անում…

ՃՇՄԱՐԻՏ ԵՒ ԿԵՂԾ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ

12 Եթէ բարիք ես անում, իմացիր՝ ում ես անում, եւ շնորհ կը ստանաս քո բարիքի դիմաց։

2 Բարի՛ք արա բարեպաշտին եւ փոխարէնը հատուցում կը ստանաս եթէ ոչ նրանից, ապա՝ Բարձրեալից։

3 Բարիք չկայ նրա համար, ով մշտապէս չարիք է գործում եւ ողորմածութիւն չի ցուցաբերում։

4 Օգնի՛ր բարեպաշտին եւ ձեռք մի՛ երկարիր մեղաւորին։

5 Բարի՛ք արա խոնարհին եւ մի՛ օգնիր ամբարշտին,

6 պահի՛ր քո հացը եւ մի՛ տուր նրան, որպէսզի դրանով նա քեզ չյաղթի,

7 այլապէս կրկնակի չարիք կը ստանաս նրան արած քո բոլոր բարութիւնների դիմաց, որովհետեւ Բարձրեալն ատում է մեղաւորներին եւ վրէժ առնում ամբարիշտներից։ Օգնի՛ր բարի մարդուն եւ զօրավիգ մի՛ եղիր մեղաւորին։

8 Բարեկամը չի ճանաչւում երջանկութեան մէջ, եւ ոչ էլ թշնամիդ վշտակից կը լինի քեզ։

9 Մարդու երջանկութեան ժամանակ տրտմութեան մէջ են լինում նրա թշնամիները, իսկ նրա վշտի ժամանակ նրա բարեկամը լքում է նրան։

10 Յաւիտեան մի՛ հաւատա քո թշնամուն, քանզի ինչպէս պղինձն է ժանգոտւում, այնպէս էլ՝ նրա չարութիւնը։

11 Եթէ թէկուզ նա խոնարհուի եւ գլխահակ գնայ, ուշքդ վրա՛ն պահիր եւ զգուշացի՛ր նրանից, նրա առջեւ մաքուր հայելու նման եղիր ու կ’իմանաս, որ նա իսպառ չի մաքրուել ժանգից։

12 Նրան մի՛ պահիր քեզ մօտ, որպէսզի քեզ կործանելով չգրաւի քո տեղը։ Նրան մի՛ նստեցրու քո աջ կողմը, որպէսզի երբեւէ չյաւակնի քո աթոռին. ի վերջոյ դու կը հասկանաս իմ խօսքերը եւ չես ափսոսայ իմ խրատների համար։

13 Ինչպէս նա, ով կարեկցում է խայթուած օձահմային, եւ նա, ով գնում է գազանների դէմ, այդպէս է եւ նա, ով ընդառաջ է գնում մեղաւոր մարդուն ու շաղախւում նրա մեղքերին։

14 Մի պահ նա կը լինի քեզ հետ, եւ երբ բաժանուես, չի համբերի։

15 Թշնամին քաղցր է իր շրթունքներով, բայց իր սրտում խորհում է խորխորատի մէջ քեզ կործանելու մասին։

17 Թշնամին իր աչքերով է արտասւում, բայց եթէ յարմար պահ գտնի, արիւնից չի յագենայ։

18 Եթէ քեզ չարիք պատահի, նրան այնտեղ կը գտնես քեզանի՛ց առաջ եւ, օգնութեան փոխարէն, նա ոտք կը դնի քո առջեւ։

19 Նա թափ կը տայ իր գլուխը, ծափ կը զարկի ձեռքով, իբր շատ է տագնապում, եւ կեղծ զարմանքով կ’այլայլի իր երեսը։