Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ՍԻՈՆԸ՝ ԲՈԼՈՐ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՄԱՅՐԸ86 1 Կորխի որդիներին օրհնութեան սաղմո…

ՍԻՈՆԸ՝ ԲՈԼՈՐ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՄԱՅՐԸ

86 1 Կորխի որդիներին օրհնութեան սաղմոս

2 Նրա հիմքերն իր սուրբ լերան վրայ են.

Տէրը սիրում է Սիոնի դարպասներն աւելի,

քան Յակոբի բոլոր վրանները։

3 Ահաւասիկ փառաւորեալը խօսեց քո մասին, քաղա՛քդ Աստծու։

4 Յիշեցի Ռահաբն ու Բաբելոնը,

որոնք ճանաչում են ինձ.

ահա եւ այլազգիներն ու Տիւրոսը,

եւ Հնդկաստանի ժողովուրդները, որոնք գոյացան այնտեղ։

5 Սիոնը պիտի մայր կոչուի,

որտեղ մարդը ծնուեց,

եւ նրա հիմքերը Բարձրեալն անձամբ գցեց։

6 Տէրը գրքերում պիտի պատմի այն ժողովուրդների եւ իշխանների մասին,

որոնք գոյացան այնտեղ։

7 Որքա՜ն պիտի ուրախանան քեզնով բոլոր նրանք,

որոնց բնակութիւնը քեզնից է։