Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

9 Եկէք տեսէ՛ք գործերն Աստծու, որ նշաններ ու զարմանահրաշ գործեր արեց ե…

9 Եկէք տեսէ՛ք գործերն Աստծու,

որ նշաններ ու զարմանահրաշ գործեր արեց երկրի վրայ։

10 Դադարեցրեց պատերազմը երկրի մի ծայրից մինչեւ միւսը,

աղեղներ փշրեց, զէնքեր խորտակեց

եւ վահանները մատնեց հրի։

11 Շտապեցէ՛ք ու իմացէ՛ք, որ ես Աստուածն եմ.

ես պիտի բարձրացուեմ հեթանոսների մէջ,

պիտի բարձրացուեմ երկրի երեսին։

12 Մեզ հետ է Զօրութիւնների Տէրը,

Յակոբի Աստուածն ապաւէնն է մեր։

ԳԵՐԱԳՈՅՆ ԻՇԽՈՂԸ

46 1 Այսուհետեւ՝ Կորխի որդիների մասին.

սաղմոս Դաւթի

2 Բոլո՛ր հեթանոսներ, ծա՛փ զարկէք,

ցնծութեան աղաղակով դիմեցէ՛ք Աստծուն։

3 Տէրը բարձրեալ եւ ահարկու է,

մեծ թագաւոր է ամբողջ երկրի վրայ։

4 Ժողովուրդներին մեզ հնազանդեցրեց,

եւ հեթանոսներին մեր ոտքերի տակ դրեց։

5 Ընտրեց մեզ համար որպէս ժառանգութիւն իրեն՝

Յակոբի վայելչութիւնը, որին նա սիրեց։

6 Աստուած բարձրացաւ օրհնութեամբ,

եւ մեր Տէրը՝ շեփորի ձայնով։

7 Սաղմո՛ս երգեցէք մեր Աստծուն,

սաղմո՛ս երգեցէք մեր թագաւորին, սաղմո՛ս երգեցէք։

8 Ամբողջ երկրի մեծ թագաւորն Աստուած է,

սաղմո՛ս երգեցէք նրան իմաստութեամբ։

9 Աստուած թագաւորեց հեթանոսների վրայ,

Աստուած բազմեց իր սրբութեան գահին։

10 Ժողովուրդների իշխանները հաւաքուեցին Աբրահամի Աստծու մօտ,

քանզի Աստծու զօրութիւնները շատ բարձրացան երկրից։