Հին Կտակարան
Նոր Կտակարան
ԵՍԹԵՐԻ ԽՈՍՏՈՒՄԸ4 12 Առնաթեւը Մուրթքէին պատմեց Եսթերի բոլոր խօսքերը։ 1…
ԵՍԹԵՐԻ ԽՈՍՏՈՒՄԸ
4 12 Առնաթեւը Մուրթքէին պատմեց Եսթերի բոլոր խօսքերը։ 13 Մուրթքէն ասաց Առնաթեւին. «Դու գնա՛ եւ ասա՛ նրան. “Եսթե՛ր, դու մտքումդ մի՛ ասա, թէ այս թագաւորութեան մէջ բոլոր հրեաներից միայն ես կը փրկուեմ. 14 եթէ դու այս ժամանակ չլսես ու լռես, ապա այլ տեղից հրեաներին օգնութիւն եւ փրկութիւն կը լինի, իսկ դու եւ քո հօր տունը կը կորչէք. եւ, ո՛վ գիտէ, գուցէ հէնց այսպիսի ժամանակի համար դու թագադրուեցիր”»։ 15 Եւ Եսթերը ներքինուն կրկին ուղարկեց Մուրթքէի մօտ եւ ասաց. 16 «Դու գնա՛ եւ հաւաքի՛ր Սուսա քաղաքում եղած հրեաներին, ինձ համար ծո՛մ պահեցէք եւ երեք օր՝ ո՛չ ցերեկը, ո՛չ գիշերը չուտէք ու չխմէք, իսկ ես եւ իմ նաժիշտները նոյնպէս ծոմ կը պահենք։ Ապա ես կը մտնեմ արքայի մօտ, թէեւ այդ բանն անելն արքայի օրէնքներից դուրս է. սակայն ես կ’անեմ դա. եթէ մեռնելու իսկ լինեմ, չեմ յապաղի»։ 17 Եւ Մուրթքէն գնաց ու արեց՝ ինչպէս իրեն պատուիրել էր Եսթերը։