Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ՄՈՒՐԹՔԷԻ ՊԱՏՈՒԷՐԸ ԵՍԹԵՐԻՆ15 Մուրթքէն, պատուիրելով, ասաց նրան, որ Եսթե…

ՄՈՒՐԹՔԷԻ ՊԱՏՈՒԷՐԸ ԵՍԹԵՐԻՆ

15 Մուրթքէն, պատուիրելով, ասաց նրան, որ Եսթերը մտնի արքայի մօտ, խնդրի նրանից եւ աղաչի ժողովրդի համար։ 2 «Յիշի՛ր, - ասաց, - քո տառապանքի օրերը եւ թէ ինչպէս մեծացար իմ ձեռքերի մէջ, որովհետեւ Համանը՝ արքայի երկրորդը, նրա հետ խօսել է մեզ մահուան մատնելու մասին։ 3 Արդ, Տէր Աստծուն կ’աղաչես պաղատանքով եւ թագաւորիդ հետ կը խօսես մեր մասին, որպէսզի մեզ փրկես այս մահուանից»։ 4 Առնաթեւը մտաւ Եսթերի մօտ եւ նրան ասաց այս բոլոր բաները։ 5 Եսթերն ասաց Առնաթեւին. 6 «Դու գնա՛ Մուրթքէի մօտ եւ ասա՛ նրան, թէ թագաւորութեան բոլոր ազգերը գիտեն, որ եթէ որեւէ տղամարդ կամ կին մտնի արքայի մօտ՝ ներքին սենեակը, առանց նրա կանչելու, փրկութիւն չկայ նրան. բայց ապրում է միայն նա, ում արքան մեկնում է իր ոսկի գաւազանը։ Իսկ ես կանչուած չեմ մտնելու արքայի մօտ՝ ահա արդէն այս երեսուն օր է»։